Ձեր տղայի աշխատավարձի 50% Սաշիկ Սարգսյանն է խլել․ ինչ կասեր ընդդիմադիր Փաշինյանը գյումրեցիներին
Ի՞նչ կասեր ԸՆԴԴԻՄԱԴԻՐ Փաշինյանը այսօր Գյումրիում իրեն մոտեցած քաղաքացիներին. «Պետությունը պարտավոր է հոգալ Ձեր կարիքները, Ձեզանից կերած փողերով իրենց ծառայողական «բռոն» Մերսեդեսներն են առնում ու բենզին լցնում-ֆռֆռում։ Ըստ օդում կախված լուրերի Ձեր տղայի աշխատավարձի 50% Սաշիկ Սարգսյանն է խլել»։
Ի՞նչ ասաց ՎԱՐՉԱՊԵՏ Փաշինյանը այսօր Գյումրիում իրեն մոտեցած քաղաքացիներին. «Ձեր տղան թող գնա աշխատի՝ տունը պահի», նստեց իր «բռոն» Մերսեդեսը ու հեռացավ։
Ժանրի կանոններով ՝ հիմա ես պիտի նույնը ասեմ, բայց չեմ ասի։ Ես գիտեմ, որ երկրում մի տոննա սոցիալական խնդիրներ կան, գիտեմ, որ մի աշխատավարձով շատ բարդ է աշխատել (հավատացեք՝ գիշերային աշխատանքի եւ մի քանի տեղ աշխատելու փորձիս), գիտեմ, որ մի մասնավոր դեպքը, որքան էլ զարհուրելի ծանր սոցիալական պայմաններ չունենա՝ չի կարող դառնալ պետական սուղ միջոցների վերաբաշխման պատճառ եւ այլն։
Պարոն Փաշինյան, Դուք պիտի Ձեր պես պոպուլիստ ընդդիմություն ունենայիք, որը հիմա կպատրաստեր ու կհրապարակեր Ձեր փոքրիկ դստեր Դոլչե Գաբանա զգեստի լուսանկարների ու այդ տիկնոջը Ձեր տված խորհրդի վիդեոն ու ֆեյքերով ֆռռացներ։ Դուք մեր պես ընդդիմության արժան չեք։
Տենց էլ չսովորեցի, թե մի մարդու դժբախտությունը քաղաքականության սեւ շուկայի չենջերում քանի ձայնով էր փոխանակվում։
Դուք լավ կիմանաք, պարոն Փաշինյան, Ձեր ժամանակ կուրսը ինչքա՞ն էր:
Գրում է Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար