Ժողովրդի ճանապարհն է, կուզեն կփակեն, կուզեն կբացեն
- Ժողովրդի ճանապարհն է, կուզեն կփակեն, կուզեն կբացեն։
- Ժողովրդի անտառն է, կուզեն կկտրեն, կուզեն չեն կտրի։
- Ժողովրդի ոստիկաններն են, կուզեն քարով կխփեն, կուզեն չեն խփի։
Պետությունը կազմակերպված ուժ կիրառելու մենաշնորհ ունի։ Ուժ կիրառելու ժամանակ կարող են զոհեր լինել, անգամ ոստիկանական մահակի ոչ հաջող կիրառության արդյունքում։ Դրա համար երկրները, անգամ ամենաժողովրդավարական, աշխատում են նման դեպքերում պաշտպանել ոստիկանին, եթե անգամ անհամաչափ ուժ է կիրառել, որովհետև, հակառակ դեպքում, ոչ մի ոստիկան չի ենթարկվի ուժ կիրառելու հրամանին։ Սա ոստիկանական բեսպրեդելի քարոզ չէ, այլ խնդրի նկարագրություն է, որին պետք է համակողմանի կերպով մոտենալ։
Խորհրդանշական է, որ Մարտի 1-ի գործով ցուցարար սպանելու մեղադրանքով ձերբակալված ոստիկանը, փաստորեն, արդարացվում է։ Գուցե բացատրել են դրա հոգեբանական հետևանքները ուժ կիրառող ինստիտուտների համար։
Այսօր Նիկոլը ասում էր, որ եթե Քոչարյանը քաղբանտարկյալ է, ապա ինքն էլ իրավունք ունի տանկերը մտցնել քաղաք։ Մի թեթև սխալվում է, իր հրամանը չեն կատարի, որովհետև ոչ ոք չի ցանկանա հետագայում, իշխանության փոփոխությունից հետո դատվել։ Նաև ոստիկանները չեն կատարի կրակելու հրամանը, երբ դրա ծայրահեղ անհրաժեշտությունը զգացվի, առավել ևս, որ ոստիկան սպանելը արդեն ազգային տոն հայտարարելու առիթ է դառնում։
Երբ դեմագոգիան ու անպապասխանատվությունը պետական քաղաքանության ռանգի է բարձրացվում, ապա հետևանքներն էլ պետական նշանակություն են ձեռք բերում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար