Ստամբուլյան կոնվենցիան ոչ Եվրոպային է պետք, ոչ էլ՝ մեզ. Գևորգ Դանիելյան
ԲԴԽ նախկին անդամ Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել է Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն: Այս պահին քննությունը դեռ չի ավարտվել, ուստի խոսել այն մասին, որ ԵՄ-ն առնվազն հստակ որոշել է միանալ այդ կոնվենցիային, այնքան էլ իրատեսական չէ. միանշանակ դիրքորոշում ունենալու պարագայում չէր դիմի:
Հարցադրումներից մեկը վերաբերում է նրան, թե արդյոք այդ կոնվենցիան չի՞ հակասում կնոջ և տղամարդու իրավահավասարության վերաբերյալ նախկինում ընդունված կոնվենցիաներին ու Արդարադատության դատարանի որոշումներին և այլն: Այս հարցադրումից բխում է, որ Բուլղարիայի Սահմանադրական դատարանի որոշումը և մի շարք ոչ պակաս կարևոր այլ զարգացումներ, այնուամենայնիվ, նորանոր խնդիրներ են հարուցել:
Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վրա հղումներին, դա կարող է արվել բացառապես Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակներում, որոնք այնքան էլ ընդգրկուն չեն (օրինակ՝ չեն վերաբերում կնոջ և տղամարդու դերի վերաբերյալ ազգային ավանդույթներն անխտիր արմատախիլ անելուն և այլն), թեպետ՝ ներկա զարգացումները բնավ չեն բացառում լրջագույն հակասական դիրքորոշումները Արդարադատության դատարանի հետ նաև այդ կտրվածքով:
Այս ներքին ու աննախադեպ մեծ հակասությունների ու իրավական որոշակիության ակնհայտ բացակայության համատեքստում, կարծում եմ, իշխանությունները առավել ճիշտ կհամարեն առնվազն սպասելը: Եթե Եվրոպական խորհրդարանն ինքն էլ դեռ սպառիչ չի կողմնորոշվել, ի՞նչ տրամաբանությամբ է պահանջներ ներկայացնում պետություններին:
Հ.Գ. Մենք մնում ենք մեր կարծիքին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելուց հրաժարվելը որքան էլ դժվար լինի, պետք է այդ քայլն անել: Այդ կոնվենցիան, մեծ հաշվով, ՈՉ ԵՎՐՈՊԱՅԻՆ Է ՊԵՏՔ, ՈՐՆ ՈւՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԼՐՋԱԳՈւՅՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՉ ԷԼ՝ ՄԵԶ, այդ կոնվենցիան ձեռնտու է առնվազն մուսուլմանական աշխարհին (և ոչ միայն), որոնք ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ՍՊԱՍՈւՄ ԵՆ դրա «հաղթարշավին»...
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...