«Կրծողները բազմանում են, սկսում են աղբը տարածել»․ Սոնա Աղեկյանը՝ համաճարակի վտանգի մասին
Սանէպիդկայանի լռությունը հանցավոր եմ համարում աղբի հետ կապված այս իրավիճակում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
«Սանէպիդկայանից պետք է գան եւ արձանագրեն, որ «Սանիթեքը», քաղաքային իշխանությունը եւ վարչական շրջաբնը ձախողել են աղբահանությունը: Շները, թափառող մյուս կենդանիները, կրծողները բազմանում են, եւ սկսում են աղբը փորփրել ու տարածել: Սանէպիդկայանը ես չգիտեմ ինչի համար է աշխատավարձ ստանում, խայտառակություն է: Քանի որ շոգ է, աղբից հեղուկ է հոսում, սա աղբն է` իր ողջ հմայքով, կարծես աևաբական որեւէ երկրում լինենք»,- ասաց նա:
Սոնա Աղեկյանը աղբը նկարահնելով հիշում է, որ նախկինում աղբահանությունը ավելի լավ էր կատարվում, քան հիմա:
«Մի՞թե սրա համար էր փոփոխությունը, էդպես էր, էդպես, Տարոնը մի քիչ ավելի լավ էր կատարում աղբահանություն»,-ասաց նա:
Սոնա Աղեկյանը հավելեց, որ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն նախապատրաստում է փաթեթ, եւ դատական հայցով կդիմեն դատարան, որպեսզի բոլոր անգործունեություն ցուցաբերող պատկան մարմինները` եւ առողջապահության նախարարությունը եւ քաղաքային իշխանությունները ենթարկվեն պատասխանատվության` քաղաքացիներին դիտավորյալ էպիդեմիայի ենթարկելու համար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար