«Զարմանահրաշ հյուրընկալություն». Մարիա Զախարովան Հայաստան այցելողներին խորհուրդ է տվել
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է՝ ինչ պետք է հաշվի առնեն ռուս զբոսաշրջիկները Հայաստան այցելելիս:
«Հայաստան հանգստի կամ ընկերներին այցելելու նպատակով մեկնող մարդկանց կարող եմ գործնական խորհուրդ տալ. յուրաքանչյուր հյուրասիրությունից առաջ առնվազն մեկ ժամ հավելյալ ժամանակ նախատեսեք, հակառակ դեպքում ձեր պլանը չի աշխատի: Այստեղ զարմանահրաշ հյուրասիրություն ու գրկաբացություն է տիրում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է պաշտոնյան, որն այս օրերին Հայաստանում է:
Զախարովան իր էջում գրառմանը կից լուսանկար է հրապարակել, որում միլֆեյ կոչվող աղանդերի մեծ կտոր է պատկերված:
«Ի՞նչ եք ակնկալում այնպիսի երկրից, որտեղ միլֆեյի կտորը մի ամբողջ տորթի չափ է»,- հավելել է Զախարովան:
Ավելի վաղ ԱԳՆ ներկայացուցիչը հրապարակումներ էր արել Երևան կատարած այցից՝ ասելով, որ իր հոգին կարծես դրախտում լինի:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար