Փաշինյանի հայտարարությունը բլեֆ էր. ոստիկանների աշխատավարձը ոչ թե ավելացել, այլ նվազել է
Ոստիկանների աշխատավարձն իրականում ոչ թե ավելացել է, այլ նվազել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացման իրականությունը եւ բլեֆը»:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին:
Սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Հիմա բացատրեմ` ինչու եմ եկել այդ եզրահանգմանը: Այսպես, ոստիկանության աշխատակիցներից մեկի հետ զրույցում պարզվեց, որ մինչեւ ոստիկանների աշխատավարձերի բարձրացման մասին հայտարարությունը, ոստիկանության աշխատակիցները եռամսյակը մեկ ստացել են հավելավճար՝ մեկ ամսվա աշխատավարձի չափով:
Փաշինյանի կողմից ոստիկանների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացնելուց հետո այդ հավելավճարների տրամադրումը դադարեցվել է, որի արդյունքում, եթե վերցնենք տարեկան կտրվածքով, ապա ոստիկանների աշխատավարձերը իրականում նվազել են, ոչ թե բարձրացել:
Ստացվում է` պարոն Փաշինյանի հայտարարությունն ընդամենը բլեֆ էր եւ ոստիկանները ոչ մի պատճառ չունեն ուրախանալու, որ իրենց աշխատավարձերը իբր բարձրացվել են: Բացի այդ, եթե այդ «բարձրացմանը» գումարենք նաեւ ոստիկանների վրա հաճախակի դարձած հարձակումները տրանսգենդերների եւ տարատեսակ այլ այլասերվածների կողմից, ապա ոստիկաններին ստեղծված իրավիճակի համար կարելի է ցավակցել»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...