Տեսեք, թե ովքեր են խոսում բռնաբարված լինելու մասին. Ասյա Խաչատրյան
Ինձ էլ են փորձել բռնաբարել։ Ինձ էլ են կարողացել բռնաբարել։ Ինձ էլ են կպել առանց իմ թույլտվության։ Ես էլ չեմ կարողացել խոսել։ Ինձ էլ են ծաղրել բաժանմունքում։ Ինձ էլ են թերահավատորեն նայել ու կաշկանդել։ Ինձ էլ են ստիպել հավատալ, որ բոզ եմ, մեղավոր եմ, արժանի եմ,սխալ եմ։
Ինձ էլ են մեղադրել թույլ տալու, ուրիշ լինելու համար։ Ինձ էլ չեն հավատացել։ Ինձ էլ են խնդրել, որ դիմումս հետ վերցնեմ։ Ինձնից էլ են պահանջել, որ լռեմ։ Իմ Չ֊լռությունն էլ են ծաղրել ու լռությանս վրա բռնաբարության մասին վատ անեկդոտներ են պատմել ու հռհռացել։ Չեն մտածել, որ կարա ցավա, իսկ ես երկրորդ տասնամյակումս վերհիշում եմ ամեն ինչ, ժպտում,զռում, ափսոսում շատ բաների համար ու լռում հուսահատ, հոգնած,շատ հոգնած։
Կարդում եմ Lucy Kocharyan - ին ու ավելի սեղմվում, խեղճանում, փոքրանում։ Արի խոսենք,պատմենք։ Արի մի բաժակ թեյի սեղանի շուրջ բուժենք իրար։ Ես քեզ հասկանում եմ, զգում եմ , հավատում եմ։
#metoo #բռնության_ձայնը
Ասյա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից
Գուցե մի օր էլ Ասյան, ըստ պատվերի շրջանակի, գրի, թե ինչպես է իրեն բռնաբարել լուսանկարում պատկերված կատուն:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար