«Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է». Ստեփան Դանիելյան
Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Վեթինգ, անցումային արդարադատություն, կոռուպցիա չկա, անկախ դատարաններ, աղքատությունը ձեր գլխում է, Արցախը բանակցությունների կողմ ... եւ այլն, պարզ չի դեռ, որ այդ ամենը գցվում է ձեզ զբաղացնելու համար։
Մոռացեք այդ ամենը, չկա տենց բան, դա ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է՝ կարեւորը որ «դվիժենի» լինի։
Վեթինգը դարձրել են քաղաքականութեյան հիմք, բայց պարզվում է անգամ մի պրիմիտիվ հայեցակարգ չունեն։ Նույնը մյուս ոլորտներին է վերաբերվում։
Ամեն անգամ մի նոր տերմին է շուկա գցվում, նախորդ դատարկաբանությունը մոռացության մատնելու համար:
Պոպուլիստը չի կարող պրագմատիկ գործիչ դառնալ, բացառվում է։ Ընդամենը ուշադիր լսեք, թե ինչ են խորհրդարանում խոսում, ինչ մակարդակ է, ինչ ոճ է։
Իշխանության մեջ հայտնված պատահական մարդիկ չեն կարող ոչ մի բան ստեղծել. ոչ աշխարհայացք ունեն, ոչ գաղափար, ոչ փորձ։
Բնության մեջ նման բան չի լինում, որ փողոցից ամբոխ գա ու երկիր սարքի։
Վաղ, թե ուշ, դա բոլորի համար պարզ է լինելու, ավելի լավ է դա շուտ հասկանանք»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար