Այսօր փողոցներում իրենց լկտի են պահում հասարակության ստորին շերտի ներկայացուցիչները. Իրավիճակ է փոխվել
Չնայած Հայաստանի բոլոր փողոցների, մայրուղիների վրա դված արագաչափերին, ինչպես նաեւ բոլոր խաչմերուկներում տեղադրված տեսանկարահանող հատուկ տեխնիկայի առկայությանը, հանրապետության ամբողջ տարածքում նկատվում է մահացու ելքով ավտովթարներիեւ վրաերթերի թվի աճ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, ընդգծել է. «Չկա օր, որ չլսենք մահացու ելքով վթարի կամ վրաերթ մասին, ինչն արդեն ստանում է տագնապալի բնույթ:
Սա հաստատում է երկու հանգամանք.
1. Նշված տեխնիկական միջոցները ոչ մի կապ չունեն երթեւեկության կանոնակարգման եւ ճանապարհային անվտանգության հետ, այլ նպատակ ունեն տուգանքներով հարստահարել ու կեղեքել վարորդներին՝ ապահովելով լրացուցիչ եկամուտներ մասնավոր ընկերությանը, որը, իմիջիայլոց, չփոխվեց իշխանափոխությունից հետո:
2. Ճանապարհային ոստիկանության իրավասություններն ու թվակազմն անթույլատրելի նվազեցված եմ:
Սակայն ի թիվս նշված փաստերի, հարկ եմ համարում նշել, որ հանրապետության փողոցներում իրենց ամբարտավան եւ լկտի վարքագծով առանձնապես աչքի են ընկնում հասարակության ստորին շերտի ներկայացուցիչները:
Նախկինում այդպիսի վարքագիծ նկատվում էր հասարակության հարուստ եւ արտոնյալ խավի ներկայացուցիների մոտ (իրավիճակ է փոխվել):
Կարծում եմ սա պայմանավորված է Հայաստանում հռչակված «ժողովրդի իշխանության» հանգամանքով, որտեղ յուրաքանչյուրն իրեն հռչակում է «ժողովուրդ», դնում օրենքից վեր եւ համարում ամենակարող ու անպատժելի:
Սրան նպաստում է նաեւ իշխանությունների կողմից իր էլեկտորատի նկատմամբ ցուցաբերվող խիստ լոյալ վերաբերմունքը, «թավիշն ու սերը», որ տարածվում է հասարակության առավելապես ստորին խավի նկատմամբ՝ դառնալով պատանիների, երիտասարդների կյանքի եւ առողջության սպառնալիք:
Վերջում ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ.
«Հայաստանում քաղաքացին շարունակում է տուգանվել, նորից տուգանվել, եւ ապա տուգանվել՝ տուգանքը չվճարելու համար»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար