Մի բան մտածեք, հասկանանք՝ ում ինչ ենք ասում
Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էս տարվա փետրվարի 27-ին Արարատ Միրզոյանը ՌԴ խորհրդարանում բառացիորեն հայտարարել է.
«Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նմանօրինակ փորձերը դատապարտված են ձախողման ի սկզբանե, կատարյալ ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելը անհնար է, որովհետև մեր երկրների և ժողովուրդների բարեկամության արտաժամանակային պատճառները և հիմքերը վեր են կանգնած քաղաքական կոնյունկտուրաներից և որոշակի շրջանակների անցողիկ, ներանձնական շահերից»:
Սա ասվել ա էն համատեքստում, թե իբր ֆեյքերը փիս փիս բաներ են գրում Արարատ Միրզոյանի քայլելու ու դրա արդյունքների՝ երրորդ կողմի շահերի հետևանք լինելու մասին։ Մի խոսքով՝ կարդացեք, վերհիշեք։
Հարցս ուղղում եմ Արարատին։ Եղբայր, երբ քո գլխավորած հիմնարկի քո կուսակից երկու կարկառուններից մեկը նեղն ընկած դաշնակցին չափալախում ա, իսկ մյուսն էլ թռնում ա խիպիշից, կարա՞մ ենթադրել, որ խնդիրը ֆեյքերը չեն, խնդիրը դու ես, որ մարդկանց բարձր ամբիոնից սխալ ինտերպրետացիաներ ես արել։
Կամ էլ՝ տղավարի ասեք, որ ձեզնից ինչ դաշնակից, այ ակուպանտներ։
Կամ էլ՝ Իգիթյանի ու Ռուբինյանի արածի մոտիվները հրապարակայնացրեք ու պատժեք, խոսքի՝ մանդատից զրկելով։
Մի խոսքով՝ սեպերը ափաշկյարա կողքներդ են, մի բան մտածեք, հասկանանք՝ ում ինչ ենք ասում»։
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար