Չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնու-ի տիկինը գիշերվա ժամին ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել
Եւ նորից կատաղած ու հայհոյող կանանց մասին
Այսօր ստրասբուրգյան իմ խաղաղ առավոտը որոշեց հարամել Գլենդել նա Դոնու-ից ջղաձգված մի կին։ Մի լիստ հայհոյանք էր գրել ինձ անձնական նամակով, որից հսսկացա մի բան, որ ես «սկի» երեւի հայ էլ չեմ, որովհետեւ շեղ աչքեր ունեմ…
Հայհոյողը Գլենդելից վերջում իր դաժան վերդիկտը հրապարակեց, որ ես մոնղոլ-թաթար կամ սելջուկ եմ եւ հայ ազգի անունից խոսելու իրավունք չունեմ։
Բայց մեկա՝ չհասկացա ինչի էր Գլենդել նա Դոնու-ի տիկինը գիշերվա ժամին ինձ հիշել ու ավտոպիլոտի ռեժիմով ինքնակատաղել։
Բոլոր կատաղածներին, պալիատիվ բուժման մարդասիրական ակտից ելնելով, ասեմ՝ իզուր ավելորդ ադրենալին մի ծախսեք լատինատառ հայհոյանք գրելու վրա։ Ես անգամ հայատառը չեմ կարդում։
Եւ երկրորդ ու ամենակարեւորը՝ դուք ինձ հերթական անգամ ստիպում եք համոզվել մի բանում, ինչում ես ունեմ աքսիոմատիկ համոզմունք։ Չսիրված, անհաջողակ ու դժբախտ կանայք դաժան տեսարան են։
Ամեն դեպքում, առավոտ լուսո, չհասկացա ինչ էր ուզում իմ կատաղած սփյուռքահայ տիկինը, բացի արձանագրումից, որ իմ թաթար-սելջուկական դեմքը իրեն ափերից հանում է։
Ուրախ օր բոլորիս եւ առողջություն ափերից դուրս եկած տիկնոջը։
Պահպանեք ձեր ափերը, թե չէ մի օր դուրս կգաք ափերից ու էլ ձեզ վերադարձնել չի լինի։
Իսկ Ստրասբուրգում չքնաղ առավոտ է եւ ես գնում եմ պառլամենտ՝ աշխատելու։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար