«Քաղաքականություն է, սը՛ր․․․»
Լսելով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ, հազար ներողություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքն ու նրա, ևս մեկ անգամ ներողություն՝ Նիկոլ Փաշինյանի նվիրյալների «մեկնաբանությունները» դատավոր, անդամ, նախագահ բառախաղերի մասին, մտածում ես՝ արդյոք Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդություններում» նկարագրված աշխարհներից մեկո՞ւմ, Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհո՞ւմ», թե՞ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ես գտնվում։
Եթե ճիշտ եմ հասկանում, այլևս իրավունք չունենք ասելու ԱԺ անդամ, այլ միայն՝ ԱԺ պատգամավոր, ոչ թե «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ միայն՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոչ թե, օրինակ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ, այլ միայն՝ ԱԺ հանձնաժողովի պատգամավոր, ոչ թե կառավարության անդամ, այլ միայն՝ կառավարության նախարար, ոչ թե Ակադեմիայի անդամ, այլ միայն՝ Ակադեմիայի ակադեմիկոս և այլն։
Անկեղծ, չեմ ուզում մտնել անլուրջ բանավեճերի մեջ, բայց եթե իրոք այդպես է մտածում և համոզված մեկնաբանում Վահե Գրիգորյանը, արդյոք ազնիվ չէ՞ր լինի նրա կողմից, նախապես հայտարարեր այդ մասին, և դեռևս Արմեն Դիլանյանի 2018թ․ սեպտեմբերի 13-ին ՍԴ դատավոր ընտրվելուց հետո մեկնաբաներ Արմեն Դիլանյանի ՍԴ նոր, միակ դատավոր և միաժամանակ նրա իսկ միակ ՍԴ դատավորի վերադաս ՍԴ նախագահ կամ ՍԴ դատավոր-նախագահ դառնալու մասին։
Թե՞, «քաղաքականություն է, սը՛ր»։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար