Վարչապետի հարցազրույցը շատ հարցեր առաջացրեց. ամենկարևորը «ում հետ էր խոսում Փաշինյանը» հարցն է. Ղազինյան
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետի հարցազրույցն առաջացրեց շատ հարցեր, բայց ամենակարևոր հարցը, թերևս, «ում հետ էր խոսում Փաշինյանը» հարցն է։
Վարկածները շատ են, յուրաքանչյուրն ունի իր և՛ հաստատող, և՛ բացառող փաստարկները։ Միակ վարկածը, որ չի կարելի բացառել, դա հետևյալն է. Փաշինյանը խոսում էր ինքն իր հետ, քանի որ իշխանության մեջ, իրենից բացի, այլ լեգիտիմ մարմին չկա։ Թվում է, թե Ազգային ժողովը լեգիտիմ է, ընտրվել է ազատ և արդար ընտրություններով, սակայն լեգիտիմության հիմնական կրողը եղել և մնում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։
Հարցազրույցի ամբողջ ընթացքում ինքն իրեն փորձում էր համոզել, որ պետք է փոխել, փոխվել, գտնում և արտաբերում էր հիմնավորումներ։
Կարծես գիտակցել էր, որ բարեփոխումների օրակարգի բացակայությունը և այն արտադրելու անկարողությունն ի վերջո հանգեցնելու են իր և իր իշխանության սնանկացման։
Փորձում էր սրբագրել իր նախկինում արված անզգույշ ու չմտածված հայտարարություններն ու վտանգավոր գործողությունները, ներկայանալ նոր իմիջով՝ վերջում գալով մի կարևոր եզրակացության՝ կա՛մ սկսում ենք իրական և խորքային բարեփոխումներ և փոխում ենք ժառանգություն ստացած ձախողված կառավարման համակարգը, կա՛մ էլ հեռանում։
Հաջողվե՞ց Փաշինյանին համոզել իրեն սկսել բարեփոխումների լայնամասշտաբ գործընթաց, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում։
Իսկ ես իմ կողմից կարող եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար իրական և համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու ռեսուրսն ու հնարավորություններն արդեն սպառվել են։
Մնում է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը. ո՞վ է գլխավորելու խորքային և համակարգային բարեփոխումների գործընթացը Հայաստանում»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...