Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Յակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն Հայաստանում Հանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր Առաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ Ուիլյամը COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ Պետերբուրգում Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը Հյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի Վաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնը Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը

Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիսՅակիշիմե խեցեգործության պատմությունն ու զարգացումը. ցուցադրություն ՀայաստանումՑուկերբերգը ցանկանում է սեփական բուքմեյքերական հարթակ ստեղծել․ NYTԴուեյն Ջոնսոնը բողոքել է անտանելի շոգից՝ «Մոանա» ֆիլմի նկարահանման հրապարակում իր 40 ֆունտանոց Մաուիի կոստյումի պատճառովՀանրային կյանքում ակտիվ կանայք հաճախ դառնում են առցանց հարձակումների թիրախ. Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ումՔննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերViking Row` Նորվեգիայի մանկապարտեզներից մեկումԱռաջին անգամ Գլենդեյլի ոստիկանությունը կգլխավորի ծագումով հայ Ռոբերտ ՈւիլյամըCOP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետՀայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության մասին կարծիքներ հնչել են Սանկտ ՊետերբուրգումՊարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունըՀյուսիսային Ղրիմի ջրանցքի վրայով անցնող երկաթուղային կամուրջն այլևս գոյություն չունի«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էՎաղարշապատում անցկացվում է «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների միջազգային 7-րդ մրցույթ-փառատոնըԲենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանումԲիլ Գեյթսը բացահայտել է երկու ռուս կանանց ինքնությունը, որոնց Ջեֆրի Էպշտեյնն օգտագործել է՝ իրեն շանտաժի ենթարկելու համար  Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարըԻսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of IsraelԸնտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանությունԼուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմումԱրարատ-Արմենիա - Ռիգա հանդիպման վայրը փոխվել էԿամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցելՎիլնյուսում ներկայացվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի փորձըՄասկն այլեւս տրիլիոնատեր չէ, նա «կորցրել» է 118 մլրդ դոլար. BloombergՎերականգնվում է Այգեշատի 7-րդ դարի Թարգմանչաց վանքըՍեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի միջնորդությունը ՍԴ-ի կողմից քննության առարկա չի դարձել
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի սերտ կապի մասին
«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի նոր ձայնագրությունՀԱՊԿ-ում հայտնել են, որ մանրակրկտորեն կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցըWikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակիցՖրանսիայի Սենատում քննարկվել են Հայաստանի ընտրությունները, ԵՄ համագործակցությունը և տարածաշրջանային խաղաղության օրակարգըՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլարԳեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբարԳինեսի ռեկորդների գիրքն անդրադարձել է Լիոնել Մեսսիի պատմական նվաճումներինԻնտերնետային տարանցման նոր համաձայնագիր․ արդյո՞ք վտանգված են օգտատերերի տվյալներըԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀնդկաստանի վարչապետը զանգահարել է Փաշինյանին և շնորհավորել ընտրություններում հաղթանակի առիթովՈ՞րն է վերջին օրերին գրանցված խոշոր տրամաչափի կարկուտի պատճառը. մանրամասնում է Գագիկ ՍուրենյանըՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվելԱյս տարի ոռոգման նպատակով Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվիՄանրամասներ 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը
Կարծիք

Ինչու Մին թագավորությունում խոստացված ուղիղ ժողովրդավարությունը տապալվեց

Չինական Մին թագավորությունում հեղաշրջում է տեղի ունենում, թագավորի ամենաժիր գրագիրներից մեկը հավաքում է երիտասարտությանը և ասում, որ հոգնել են հին սերնդից և երկրում սերնդափոխություն է պետք իրականացնել և եկել է իրենց ժամանակը, քանի-որ կյանքը կարճ է, իսկ իրենք ոչնչով չեն զիջում հին սերնդին՝ պետք է նոր թագավորություն կառուցել, որտեղ կապրեն երջանիկ ու հպարտ հպատակները։

Թագավորին գահից գցելուց հետո գրագրին թագավոր են կարգում ու երկրի երիտասարդությունը ցնցության մեջ է հայտնվում՝ եկել է իրենց ժամանակը։

Շատերը հավատում են, որ Մին թագավորությունում նոր ժամանակներ են գալու և ապագա սերունդները կկարդան, թե ինչ մեծ փոփոխություններ են կատարվել երկրում և մյուս թագավորություններում ևս կսկսվի սերնդափոխությունը։

Սակայն 80 տարեկան մի ծերունի, դա տեսնելով, ուսերը թոթվում է և ասում․ "ես 20 թավարոր եմ տեսել և նրանցից յուրաքանչյուրն ավելի վատն է եղել, քան իր նախորդը"։

Չինաստանում, այն ժամանակ, դեռևս ընդունված էր մեծերից խորհուրդներ հարցնել և նոր սերունը հարցնում է ծերունուն, իսկ ինչպես է դա հնարավոր։

Ծերունին պատմում է, որ այդ 20 տիրակալներից յուրաքանչյուրն, գալով իշխանության, նոր թագավորություն էր խոստանում և մարդիկ այդ լսելով ոգևորվում էին, սակայն նրանցից յուրաքանչյուրը, գալով իշխանության, առաջին հերթին նոր ոստիկանապետ ու նոր
զորահրամանատար ու նոր դատավորներ էր նշանակում, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը։

Դրանից հետո նրանք սկսում են ավելի քիչ շփվել հպատակների հետ և ավելի շատ ժամանակ անցկացնել նոր թիմի հետ, կազմակերպելով խրախճանքներ, որովհետև կյանքը կարճ է և պետք է այնպես ապրել, որ ծեր հասակում հիշելու շատ բան ունենան։

5 տարի հետո այդ 20 թագավորներից յուրաքանչյուրն, ամեն օր լսելով, թե որքան խելոք ու իմաստուն է ինքը, սկսում է դրան հավատալ և կորցնում է իրականության զգացողությունը, իսկ նոր թիմը, նրան հաճոյանալու համար, չի պատմում վատ նորությունները ու նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր կարողությունները բազմապատկելու ու ազդեցությունը մեծացնելու համար։

Սակայն, ամեն անգամ, թիմը տեսնելով, որ ժողովրդի դժգոհությունը մեծանում է, սկսում է մտածել, թե իրենց ինչ տանձին է պետք ինքնասիրահարված սիրամարգը, հերթական հեղափոխությունն են կազմակերպում և ավելի նոր սերունդ են հավիրում կառավարելու և դրա հետ միասին ժողովուրդի հույսերը թարմացվում են։ Որպես կանոն, այդ թիմը փոխարինվում է նոր թիմով, ինչի մասին հին թիմը չէր էլ մտածել։

Մտահոգված հեղափոխական սերնդը հարցնում է ծերունուն, իսկ արդյոք այդ 20 թագավորների մեջ չի եղել որևէ մեկը, որն իրոք մտածել է ժողովրդի մասին։

Ծերունին մտազբաղ պատասխանում է․ "իհարկե, այդպիսիններն էլ են եղել, սակայն նրանց միշտ վատ մարդիկ են շրջապատել և չեն թողել, որ սահմանադրությունը փոխվի ու խոստացված ուղիղ ժողովրդավարության մեխանիզմները ներդրվեն, որպեսզի այդ վատ շրջապատի ազդեցությունը չհավասարակշռվի հպատակների ազդեցությամբ"։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից