«Վեթինգի» քաղաքական ենթատեքստը
Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վեթինգին՝ գրելով.
««Բարեփոխենք դատական իշխանությունը» կարգախոսի ներքո խնդիր է դրված ոչ թե դատական համակարգը դարձնել գործադիր իշխանության կցորդ (այն հիմա էլ այդպիսին է), այլ դատարանները վերածել սեփականության վերաբաշխման, տնտեսաքաղաքական գերմենաշնորհային դաշտի ձևավորման ու զանգվածային պատժիչ գործիքի։
«Վեթինգի» միջոցով դատարաններն ուզում են լցնել մարտնչող շվոնդերներով ու անգրագետ շարիկովներով, որպեսզի դրանք շարժվեն ոչ թե օրենքով, այլ իրենց նշանակողի հրահանգով։
Դատարանների սեփականաշնորհումից հետո հաջորդ թիրախն անխուսափելիորեն դառնալու է փաստաբանական ինստիտուտը։ Սեփական «ես» և գիտելիք ունեցող փաստաբանները կենթարկվեն քաղաքական հետապնդման։ Դրան կհաջորդի արդեն մամուլի դեմ տոտալ հարձակումը։
Հասկանալի է, որ այդ պայմաններում խոսել ներդրումների, տնտեսական վիճակի բարելավման ու մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման մասին հնարավոր չէ։
Այս ամենը թույլ չտալը ՀՀ յուրաքանչյուր պատասխանատու և արժանապատիվ քաղաքացու գործն է»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել