ԵԼ-ի եզրափակչի ժամանակ Բաքվի մարզադաշտի դռները բացել են՝ դատարկ տրիբունաների պատճառով
Armsport-ը գրում է.
«Չելսիի» և «Արսենալի» միջև կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտի տրիբունաներում չափազանց շատ ազատ տեղեր լինելու պատճառով Ադրբեջանի իշխանությունները որոշել են բացել ստադիոնի դռներն ու երկրպագուներին անվճար թույլ տալ մուտք գործել խաղին:
Այս մասին The Times-ին հղում կատարելով` հայտնում է GiveMeSport-ը:
Հաղորդվում է, որ եզրափակչի մեկնարկից մոտ կես ժամ անց տրիբունաներն անսպասելիորեն լցվել են:
Ի դեպ, Բաքվի իշխանությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի չառնելով ՈւԵՖԱ-ի ցանկությունը, որը դեմ է եղել նման քայլին:
Հիշեցնենք՝ ի սկզբանե, «Չելսիին» և «Արսենալին» 6-հազարական տոմս էր տրամադրվել, որոնք ավելի ուշ վերադարձել էին իրենց հատկացված տոմսերի կեսը, քանի որ չէին կարողացել իրացնել դրանք: Երկու թիմերի ընդամենը 5,500 երկրպագու էր կարողացել հաղթահարել դժվարություններն ու հասնել Բաքու:
Ի դեպ, «Արսենալի» երկրպագուներից մեկը The Times-ին պատմել է նաև, որ հանկարծակի տրիբունայում հայտնված մեծաքանակ մարդկանց նաև «զինագործների» դրոշներ են տրամադրվել.
«Մենք «Արսենալի» անկյունում էինք ու շատ դատարկ նստատեղեր կային տրիբունայում: Խաղի մեկնարկից մոտ 30 րոպե անց հանկարծակի մեծ թվով տեղացիներ ժամանեցին, ներառյալ երեխաներ, որոնց «Արսենալի» դրոշներ էին տվել՝ ծածանելու համար»,- ասել է երկրպագուն:
Նշվում է, որ այն երկրպագուներն, ովքեր տոմսերի համար 26-ից 121 ֆունտ էին վճարել, դժվար թե ուրախ լինեն՝ տեսնելով, թե որքան շատ մարդիկ են բոլորովին անվճար մուտք գործել մարզադաշտ:
Հիշեցնենք՝ Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտը հաջորդ ամառ կայանալիք Եվրո-2020-ի չորս հանդիպում է ընդունելու՝ ներառյալ քառորդ եզրափակչի մեկ խաղ:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Սահարայի ավազները սպիտակել են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...