Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության
Խորհրդարանը Սահմանադրական դատարանի անդամ է ընտրում ըստ քաղաքական նպատակահարմարության՝ քաղաքական նպատակների համար։
Դրա վառ օրինակն է թեկնածուներին տրվող քաղաքական հարցերը, օրինակ․
- դատարանների շրջափակումը սահմանադրության խախտում է, թե ոչ, կամ
- Մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում եղել է, թե ոչ (այն ժամանակ, որ այդ հարցով դատական պրոցես է գնում և ՍԴ դատավորի թեկնածուն իրավունք չունի այդ հարցում կարծիք հայտնել) և այլ։
Նման հարցերի շարանը կարելի է երկար թվարկել։ Թե նախկին, թե ներկա խորհրդարաններն իրարից առանձնապես չեն տարբերվում։ Տարբերությունը մեկն է, առաջ այդ հարցերը կուլիսներում էին տալիս, իսկ խորհրդարանում անմեղ դեմքեր էին սարքում, հիմա դա բոլորի առջև է կատարվում։
Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ օրինականության կեղծ պահպանումը, թե այդ անօրինականության ցուցադրությունը։
Մի խոսքով, ՍԴ անդամի ընտրությունեը քաղաքական է և երեսպաշտություն է այն պնդումը, որ նոր իշխանությունը պահպանելու է դատարանների անկախությունը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են