Փաստեր անցումային արդարադատության վերաբերյալ. մաս 2
Ինչպես արդեն պարզ է մի շարք պաշտոնյաների հայտարարություններից Հայաստանում վեթինգի իրականացման ոգեշնչման հիմնական աղբյուրը ալբանական փորձն է։ Այս առումով հետաքրքիր փաստ.
Ալբանիայում վեթինգի մասին քննարկումները սկսվել են Ալբանիայի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի` 2014 թվականի զեկույցի հրապարակումից հետո, որում նշվում էին դատական համակարգի խորքային խնդիրները։
Ըստ այդմ՝ վեթինգը այն անկյունաքարերից է, որը դրված է Ալբանիայի ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու հիմքում։ Սա նշված է նաեւ մի շարք միջազգային փաստաթղթերում։
Այլ կերպ սա այն գինն է, որ Ալբանիան վճարելու է ԵՄ-ին միանալու համար։
Հարց
Հետաքրքիր է՝ ի՞նչ են խոստացել ԵՄ պաշտոնյաները Հայաստանում վեթինգ իրականացնելու համար կամ խոստացե՞լ են արդյոք։
Հարցը հատկապես արդիական է՝ հաշվի առնելով Պյոտր Սվիտալսկիի դատարանների շրջափակման կապակցությամբ հրապարակային արտահայտած անձնական դիրքորոշումը, որը տարբերվում է բոլոր միջազգային կառույցների եւ նույնիսկ ԵՄ դեսպանների համատեղ հայտարարությունից։ Միգուցե սա՞ է այն հարցը, որ եղել է վարչապետի մամուլի խոսնակի եւ պարոն Սվիտալսկիի քննարկման առարկան դատարանների մուտքերն արգելափակելու նախորդող երեկոյան։
Կարծում եմ՝ անչափ կարեւոր է հասկանալ, թե ում նախաձեռնությամբ է հանդիպումը տեղի ունեցել, եւ ինչ է քննարկվել։ Ի վերջո վարչապետի խոսնակը եւ ԵՄ դեսպանը մտերիմ ընկերներ չեն եւ նրանց քննարկումները չէին կարող շրջանցել վարչապետի կոչը եւ դրան հաջորդող իրադարձությունները երկրում։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել