Արագածավանցիները ողջ գիշեր ճանապարհը փակ են պահել. մինչեւ հիմա էլ փակ է. նրանց են միացել այլ գյուղեր
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները, որոնք մայիսի 29-ի կեսօրից փակել էին Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը եւ Երեւան-Գյումրի երկաթգիծը, այս պահի դրությամբ դեռ չեն բացել: Նրանք գիշերը եւս այնտեղ են եղել: Գյուղացիները դժգոհում են ոռոգման ջրի սակագնից:
Հիշեցնենք, արագածավանցիները մեկ ամիս է՝ դժգոհում են նրանից, որ ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի, ինչի արդյունքում 1 հա հողատարածքը ոռոգելու համար ջրի սակագինը ահռելի չափով կբարձրանա։
«Երեկ առավոտից մինչեւ հիմա փակ է ճանապարհը: Ինչքան պետք է՝ կփակենք, մինչեւ արձագանք լինի:Այսքան մեծ անտարբերություն չէինք կարող սպասել. Ֆուռեր են կանգնած, մարդիկ, սպասում են, բայց մինչեւ այս պահը որեւէ արձագանք չկա: Մենք մինչեւ վերջ ենք գնալու»,-NEWS.am-ին հայտնեց ասաց գյուղացիներից մեկը: Ակցիայի մասնակիները սպառնում են, որ եթե պատկան մարմիններից իրենց խնդրին լուծում չտրվի, քարեռրով կփակեն Թալինի տարածաշրջանի կենտրոնական ջրագիծը:
Նշենք, որ ակցիային են միացել նաեւ հարեւան Քարակերտ եւ Արտենի գյուղերի բնակիչները:
Մայիսի 29-ի կեսօրից Արագածավանի բնակիչները փակել են Երեւան-Գյումրի ճանապարհը եւ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանի խոսքով՝ ոռոջման ջրի սակագինը Արագածավանի որոշ հատվածներում 1 հեկտարի համար 60 հազար դրամ է, իսկ այլ հատվածների համար՝ առնվազն 30 հազար դրամ. «Ստացվում է, որ 1 հեկտարի հասնող խաղողի այգին 2-3 անգամ ջրելու համար մեզ պետք է 180 հազարին հասնող գումար: Մեր գյուղում խաղողի այգիներ կան, հողեր կան, որ արդեն վերածվել են կիսաանապատային վիճակի»:
Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի բնակիչները արդեն 3 ամիս է՝ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ եւ խոստացել հարցին արագ լուծում տալ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ