Դատախազության գործողություններն իրավական քաոս առաջացնելու նպատակ ունեն․ փաստաբան
Սահմանադրական դատարանի հայտարարությունից հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի այս քայլը շատ տրամաբանական է, որեւէ խնդիր չկա։ Այս մասին Yerevan.today–ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով մամուլում հրապրակաված այն լուրերին, որ դատավորը Սահմանադրական դատարանից վերցրել է «Մարտի 1-ի» գործի նյութերը ՝ պատճենահանելու եւ Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։
«Ինչքան էլ մենք գտնենք, որ այդ հարցերը վերաքննիչ բողոքարկման ենթական չեն, ամեն դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող դրան պատասխան տալ՝ ենթական են թե ոչ, քանի դեռ դա որեւէ դատավորի չի մակագրվել, տեխնիկական խնդիրներ են մանր, որեւէ արտառոց բան չկա:
Առաջին ատյանի դատարանը կասեցրել է գործը, ուղարկել է սահմանադրական դատարան, դատախազությունը կասեցման դեմ բողոք է բերել, ու խնդրել դատարանին ինչ–որ անհասկանալի պահանջով հաստատել սահմանադրական դատարան դիմելու հիմքի բացակայություն։ Ստեղծագործական մոտեցում են ցույց տվել։ Վերաքննիչ դատարանը, իհարկե, չի կարող նման բան հաստատել, չկա նման իրավակարգավորում, միայն սահմանադրական դատարանը կարող է գնահատել՝ հիմնավո՞ր են դիմել, թե՞ անհիմն: Բայց հիմա եթե նույնիսկ տեսականորեն ենթադրենք, որ վերաքննիչ դատարանը որոշեց, որ վարույթը պետք է չկասեցվի, դա դեռ չի նշանակում, որ գործը սահմանադրական դատարանից հետ պետք է գա։ Հիմա դատարանն ի՞նչ պետք է անի․ վարույթը վերսկսի, բայց գործը չքննի, քանի որ ՍԴ-ից արդյունք չկա»:
Փաստաբանի խոսքով, գործը չի կարող քննվել, քանի դեռ սահմանադրական դատարանի որեւէ որոշում չկա, իսկ դատախազության գործողությունները, նրա որակմամբ, անիմաստ սկզբունքայնության հետեւանքն են, որոնք լրացուցիչ խնդիրներ են ստեղծում մեր իրավական համակարգի համար։ «Երբ դատավորը խափանման միջոց է կիրառել, խոսքը անձնական երաշխավորության մասին է, իրականում պարոն Քոչարյանի իրավունքների խախտում է թույլ տվել, որովհտեեւ ինքն արձանագրել է, որ կասկած ունի այդ նորմի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ, այդ նորմը կիրառելով՝ խափանման միջոց է ընտրել։ Պետք է ընդհանրապես խափանման միջոց չընտրվեր։ Այս դեպքում մեր վստահորդի իրավունքներն են խախտվել, բայց չգիտես ինչու՝ աղմկում են մյուսները:
Եթե այս մասով բողոքարկվում է խափանման միջոցի հարցը, երբ գործը սահմանադրական դատարանում է, վերաքննիչ դատարանը չի կարող խափանման միջոց փոխել, չի կարող այնպիսի որոշում կայացնել, որը հանգեցնելու է կալանավորման, քանի որ այն նորմերը, որոնցով պետք է դա անի, հիմա քննարկվում է ՍԴ-ում:
Բովանդակային իրավաբանությունը հիմա կատարվում է ՍԴ-ում, մնացած բոլոր գործողություններն ուղղակի իրավական քաոս առաջացնելու նպատակ են հետապնդում: Երեւի թե դատախազության պլաններով գործը չի գնացել, հիմա ցայտնոտային վիճակով անիմաստ պահանջներ ներկայացնելով, բողոքարկումների շարք են սկսել։ Բայց դրա մասին 6-7 ամիս առաջ պետք է մտածեին, երբ որ այս հարցերի մասին մենք զգուշացնում էինք»,-ասաց փաստաբանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ