Ստացվում է, որ ավելի լավ է թուրքերը տանեն էդ ջուրը, քան՝ մենք ոռոգենք. արագածավանցիները կրկին ճանապարհ են փակել
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի հարյուրավոր բնակիչներ արդեն 4 ժամ է, որ կրկին փակել են գյուղի միջպետական ավտոճանապարհը՝ դժգոհելով ոռոգման ջրի սակագնից: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեցին համայնքի բնակիչները:
Նշենք, որ բնակիչների հետ նախորդ անգամ հանդիպել էր Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, եւ խոստացել էր խնդրին արագ լուծում տալ: Գյուղապետ Անդրանիկ Պապիկյանի խոսքով՝ ոռոջման ջրի սակագինը Արագածավանի որոշ հատվածներում 1 հեկտարի համար 60 հազար դրամ է, իսկ այլ հատվածների համար՝ առնվազն 30 հազար դրամ։
«Ջրային կոմիտեի նախագահը եկավ, ոչ մի բան էլ չասաց: Հիմա էլ որ զանգում եմ, չեն պատասխանում: Մեր պահանջը չի փոխվել, փոխարենը՝ ավելի մեծ արհամարհանք կա մեր հանդեպ: Ոռոջման ջրի սակագինը 1 հեկտարի համար 60 հազար դրամ է: Ստացվում է, որ 1 հեկտարի հասնող խաղողի այգին 2-3 անգամ ջրելու համար մեզ պետք է 180 հազարին հասնող գումար: Մեր գյուղում խաղողի այգիներ կան, հողեր կան, որ արդեն վերածվել են կիսաանապատային վիճակի»,- ասաց համայնքապետը եւ ընդգծեց, որ արդյունքում՝ գյուղացին հող մշակելու որեւէ շանս չի ունենում:
NEWS.am-ի հետ զրույցում համայնքի բնակիչ Ռադիկ Ամիրխանյանն ասաց, որ արդեն 6-րդ անգամն է՝ ճանապարհ են փակում, սակայն որեւէ դրական տեղաշարժ մինչեւ հիմա չեն նկատել․ «Ջրային կոմիտեի նախագահն ու տեղակալը եկան, պարզվեց, որ իրենք ջրից բացարձակ գաղափար չունեն: Չգիտեին անգամ, թե այդ ջուրը որտեղից է գոյանում, իրենց գալը մի կոպեկ էլ չարժեր: Եկան խոստացան, որ եթե ճանապարհը բացենք, 1 հեկտար ջրելու համար 45000 հազար դրամից կդարձնի 15.000 դրամ»,- պատմեց բնակիչը։ Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ 1 հեկտարի համար ոռոգման սակագինը եղել է 6 հազար դրամ, հետո բարձրացրել են 2 հազարով, եւ այդպես շարունակ ամեն տարի։
«Կենարար հեղուկ է, մարդիկ պետք է բույսեր աճեցնեն: Ստացվում է, որ ավելի լավ է թուրքերը տանեն էդ ջուրը, քան՝ մենք ոռոգենք: Ասում են՝ եկեք 10 անգամ ավելի վճարենք, ձեզ էլ տանք: Էս ջուրը գնում լցվում է Կասպից ծով, խմում են ադրբեջանցիները, թուրքերն ու պարսիկները»,- ասաց բնակիչը:
Ջրային կոմիտեի մամուլի խոսնակ Մարգարիտ Սարգսյանին NEWS.am-ին հայտնեց, որ որ 10 տարի է՝ ոռոգման ջրի սակագինը 11 դրամ է. «1 հեկտարի համար չափումը նախ որոշվում է հողի տեսակից, հետո կարեւոր է նաեւ բուսատեսակը: Կոնկրետ Արագածավանի հողերը, կապված որոշ տարածքներից, համարվում են գերնորմատիվային, դրանք այն հողերն են, որ ավելի շատ են պահանջում ջուր, հողերի մի մասը աղակալած է, հետեւաբար նորմալ հողից այն ավելի շատ ջուր է պահանջում»,- ասաց Սարգսյանը։
Այդ խնդիրները հաշվի առնելով՝ այս պահին կազմվել է նախագիծ, որպեսզի ներկայացվի կառավարությանը. «Այսօր Ջրային կոմիտեի նախագահը խոսել է բնակիչների հետ, ներկայացրել նախագիծը, սակայն բնակիչները պնդում են, որ ֆիքսված գումար են ուզում տալ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի բնակիչները արդեն 3 ամիս է՝ բողոքում են ոռոգման ջրի սակագնից: Մի քանի անգամ բնակիչները փակել են միջպետական ավտոճանապարհը: Նախորդ ակցիայի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը հանդիպել էր բնակիչների հետ եւ խոստացել հարցին արագ լուծում տալ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է