Սաակաշվիլիի կուսակցությունը կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին, որոնք կայանալու են հուլիսի 21-ին:
Ինչպես հայտնում է meduza.io կայքը, այս մասին ասել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Սաքվարելիձեն:
Ավելի վաղ ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռազումկովը հայտարարել էր, որ Սաակաշվիլին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում չի կարող ներառվել իրենց կուսակցական ցուցակում:
Սաակաշվիլին չի կարող ընդգրկվել նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի թիմում, քանի որ նա տևական ժամանակ չի բնակվել Ուկրաինայի տարածքում:
Ռազումկովը մանրամասնել է, որ վրացի քաղաքական գործիչն առհասարակ չի կարող ներառվել որևէ կուսակցության ցուցակում, քանի որ ըստ օրենսդրության՝ պետք է առնվազն հինգ տարի ապրած լիներ երկրի տարածքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին է վերադարձրել ուկրաինական քաղաքացիությունը: Օրերս Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել էր Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից:
«Բոլոր փաստաբանները հաստատում են, որ ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ երկրի սահմանադրության համաձայն՝ քաղաքացուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքն ընդհանրապես չի թույլատրում մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- ասվում է նամակի տեքստում:
Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել էին 2017թ. ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչվել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել Լեհաստան:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ