Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. Պեսկով Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները Գաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը Մոսկվա Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներ Թմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվել Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-ից Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն ՀարությունյանըՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում չի հանդիպել ԿՀՎ-ի ղեկավարի հետ. ՊեսկովՏիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումներըԳաղտնի բանակցությունների հետքերով․ ինչպես է Կրեմլը մեկնաբանել ԿՀՎ պետի այցը ՄոսկվաՎթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՆԳՆ ոստիկանությունը ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի․ տրվել են հանձնարարականներԹմրանյութեր փոխադրելու մեջ կասկածվող նավին ԱՄՆ-ի  հարվածից չորս մարդ է զոհվելՍոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթները կվերսկսվեն նոյեմբերի 7-իցԿահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշներըՍև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազությունԱրսեն Գալստյանը պայմանագիր է կնքել «Սյունիք» ֆուտբոլային ակումբի հետՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրագածոտնի քրեական ոստիկանները թմրանյութի 122 փաթեթ են հայտնաբերել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել էՀարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԵնոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքըԹրամփը հանձնարարել է կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգԹրամփը ծրագրային ելույթ կունենա Տեխասում կայանալիք Հանրապետականների համագումարում․ APՊարեկները ծառայողական մեքենայով երեխային տեղափոխել են բժշկական կենտրոնԱԹՍ-ի հարձակումից հրդեհվել է Տամբովի Wildberries-ի պահեստըԻրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիներըԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքներըՈւկրաինան հրթիռների փոքր խմբաքանակ է ստացել Patriot համակարգերի համար. ԶելենսկիԴամասկոսը ողջունել է Վաշինգտոնի որոշումը՝ այն որակելով պատմականՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 26.08.2026ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԶելենսկին Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հույս է հայտնելԲանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆԾանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստՀայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն ՍիմոնյանՄեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարըՂարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում էՍեդրակ Քոչարյանը կալանավորվել էՍիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANAՄենք արդեն աշխատում ենք Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ուղղությամբ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակՁերբակալված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում«Ռոման» ջախջախիչ հաղթանակ տոնեց 4:0 հաշվովՍԱՏՄ-ն կասեցրել է «Լոռի» ապրանքանիշի որոշ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԻրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայումՈւկրաինան ստացել է Patriot համակարգերի հրթիռներ, AIM հրթիռներ և Crotale համակարգերՄոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. MoldpresԼիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործովՎարչապետի եզրափակիչ ելույթը՝ ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանըՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցըՀԱՊԿ խաղաղապահները չեն մտնելու ՀՀ, և ընդհանրապես խաղաղապահ չի մտնելու ՀՀ, որովհետև խաղաղությունը հաստատված է. Փաշինյան7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ
Գիտություն

10 սովորություն, որոնցից պետք է ձերբազատվել հանուն երջանկության

Մեր սովորությունները կարող են մեզ դժբախտացնել։ Ահա դրանց ցուցակը, որոնցից պետք է հեռու մնալ

Ասում են երջանկությունը գալիս է տարբեր կերպարանքներով եւ նրան այնքան էլ հեշտ չէ ճանաչելը։ Դժբախտությանը միանգամից ճանաչում ենք։ Դժբախտ մարդը հրաշալի հասկանում է, որ ինքը դժբախտ է, բայց միշտ չէ, որ գիտի, թե ինչ է պետք անել։ Նման մարդիկ տառապում են եւ իրենք, եւ ստիպում են իրենց հետ տառապել իրենց շրջապատողներին։
Սթենֆորդի համալսարանի գիտնականները ութսուն տարի ուսումնասիրել են դժբախտ մարդկանց եւ նրանց մտերիմներին։
Պարզվել է, որ դժբախտ մարդու կողքին գտնվելը բացասաբար է ազդում առողջության վրա եւ կրճատում է կյանքի տեւողությունը։
Մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ երջանկությունը շատ քիչ է կախված կյանքի պայմաններից։
Հակառակն է դժբախտության դեպքում. այն շատ հաճախ պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես ենք մենք մտածում եւ ինչ ենք անում։

Վաղվա օրով ապրելու սովորություն

Ասել. «ես երջանիկ կլինեմ, երբ...»՝ ամենակարճ ճանապարհն է ինքդ քեզ դժբախտ զգալու։
Ասելով, որ երջանկություն կբերեն արտաքին գործոնները, լինի դա փողը, հարաբերությունները, մեծ տունը, դուք անխճորեն խաբում եք ինքներդ ձեզ։ Քանի որ, առաջին հերթին, երջանկությունը առանձնապես կախված չէ արտաքին գործոններից, իսկ երկրորդը՝ դուք վատնում եք ձեր կյանքը սպասելով ինչ որ անիմաստ մշուշոտ մի բանի։
Դրա փոխարեն պետք է կենտրոնանալ կյանքի տվյալ էտապի վրա։ Քանի որ ներկան միակ բանն է, որի վրա կարելի է վստահ լինել։ Անցյալը անցել է, իսկ ապագան՝ չգիտենք, թե ինչ կլինի։

Նյութական բարիքների հետեւից վազելու սովորությունը

Աղքատության եզրին ապրողները շատ արագ երջանկանում են, երբ նրանց ֆինանսական վիճակը բարելավվում է։ Բայց երջանկության մակարդակը շատ արագ իջնում է, հենց որ տարեկան եկամուտը սկսում է գերազանցել 20.000 դոլարը։
Դա հաստատում են բազմաթիվ հետազոտությունները։ Մենք կորցնում ենք մեր երջանկությունը այն պահին, երբ զգում ենք, որ այն ամենի համար, ինչին որ ձգտել ենք եւ հասել, շատ թանկ ենք վճարել։ Այդ նույն ժամանակը, գումարն ու էներգիան կարող էինք ծախսել այն բաների վրա, ինչը իրոք երջանկացնում է. հոբբի, անսովոր փորձառություն, ընկերություն, ընտանեկան հարաբերություններ։

Տանը նստելու սովորությունը

Երբ մենք մեզ դժբախտ ենք զգում, մենք չենք ուզում ոչ մեկին տեսնել եւ շփվել։ Դա ինքնին լուրջ սխալ է, քանի որ շփումը բարձրացնում է տրամադրությունը։
Առանձնանալու ցանկությունը երբեմն բնական է եւ նույնիսկ օգտակար, բայց եթե դա հաճախ է պատահում, պետք է ուշադրություն դարձնել դրան եւ ընդդիմանալ միայնության գայթակղությանը։
Դուրս եկեք տնից, շփվեք մարդկանց հետ, նույնիսկ ձեր կամքին հակառակ, եւ շուտով ձեզ ավելի լավ կզգաք։

Իրենից զոհ ներկայացնելու սովորությունը

Դժբախտ մարդիկ հակված են դատելու, թե ինչքան քիչ բան է այս հիմար կյանքում կախված իրենցից, եւ որքան հզոր է ճակատագրի կույր ուժը։ Նման փիլիսոփայությունը բերում է գործելու անկարողության, այսպիսի մարդիկ որևէ ջանք չեն թափում իրենց կյանքը բարելավելու համար։ Իսկ եթե չկան գործողություններ, չկա եւ արդյունք։
Այո, կյանքում վատ բաները շատ են, եւ անհաջողություններ բոլորի հետ են պատահում, բայց ամեն ինչ չէ կորած, քանի դեռ մարդը շարունակում է պայքարել։

Վատատեսության սովորությունը

Վատատեսությունը պարարտ դաշտ է դժբախտության համար։ Այն իրենից մռայլ մտքերի եւ իրադարձությունների փակ շղթա է ներկայացնում։ Այստեղ մեկը կախված է մյուսից. չէ որ վատատես մարդը դեպի իրեն է ձգում դժբախտությունն ու անհաջողությունները, որոնց մասին անընդհատ մտածում է։
Նման տրամադրությունից ազատվելը դժվար է, բայց՝ հնարավոր։ Սրա համար պետք է գիտակցել, թե որքան անտրամաբանական են մռայլ մտքերը եւ հասկանալ, որ իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես թվում է։

Բողոքելու սովորությունը

Երբեմն կարելի է բողոքել, դա հանում է լարվածությունն ու հանգստացնում է։ Բայց մշտական բողոքները ոչ մի լավ բանի չեն բերի։ Նրանք ստիպում են ամեն ինչ տեսնել սև լույսի տակ եւ բացասական մտածողության են բերում։
Այն մարդը, ում համար բողոքելը սովորություն է դարձել, տեսնում է միայն թերությունները եւ իրերի բացասական կողմերը։ Ոչ ոք չի սիրում բողոքողներին, նրանք նյարդայնացնում են իրենց նվնվոցով եւ փչացնում են շրջապատի տրամադրությունը։

Չափազանցնելու սովորությունը

Անախորժություններ բոլորի հետ էլ պատահում են։ Տարբերությունն այն է, որ երջանիկ մարդը գիտակցում է, որ դա միայն տհաճ ակնթարթ էր, դժբախտ մարդը ամեն չնչին բանից տիեզերական մասշտաբի ողբերգություն է սարքում։

Խնդիրներից փախչելու սովորությունը

Երջանիկ մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար, այդ թվում՝ սխալների։ Դժբախտ մարդիկ փորձում են թաքցնել իրենց խնդիրները եւ երբեք չհիշել դրանց մասին։ Սակայն դա հնարավոր չէ։ Սենյակը չի մաքրվի, եթե չհավաքես աղբը, այլ թաքցնես այն գորգի տակ։ Չլուծված խնդիրների կուտակումը բերում է անհանգստության եւ անբավարարվածության մշտական զգացողության։
Արհամարհված խնդիրները հակված են մեծանալու եւ բարդանալու։ Երբ գա դրանք լուծելու ժամանակը, իսկ դա վաղ թե ուշ գալիս է, ապա դա այնքան էլ հեշտ չի լինի։

Չզարգանալու սովորությունը

Դժբախտ մարդիկ վատատեսորեն են տրամադրված, դրա համար էլ, փոխանակ ակտիվ գործելու, նրանք պարզապես սպասում են, թե ինչ կբերի իրենց համար կյանքը։ Նրանք իմաստ չեն տեսնում նպատակներ դնելու, սովորելու եւ զարգանալու մեջ։ Նրանք տարիներով սպասում են ինչ որ բանի եւ զարմանում, թե ինչու որեւէ լավ բան այդպես էլ տեղի չի ունենում։

Ուրիշների հետ համեմատվելու սովորությունը

Անընդհատ համեմատությունը ուրիշների հետ բերում է մշտական անհանգստության։ Այն առաջացնում է նախանձ, խանդ եւ կեղծավորություն։
Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ մարդիկ դեմ չեն ավելի աղքատանալու, միայն այն պայմանով, որ մյուսներն էլ աղքատանան։
Երբեմն ուրիշների հետ համեմատվելու պահանջը այնքան մեծ է լինում, որ մարդիկ զոհաբերում են սեփական արժեքներն ու հետաքրքրությունները։ Դա բերում է թաքնված դժգոհության ինքդ քո, շրջապատի եւ ընդհանրապես կյանքի նկատմամբ։ 

Ապրեք այսօրվա օրով, լավատես եղեք, սովորեք եւ զարգացեք, գնահատեք այն, ինչ ունեք, մի բողոքեք, այլ գործեք եւ արարեք, եւ երջանկությունը կդառնա ձեր կյանքի մշտական ուղեկիցը։ 

Top-News.am