Օլիգարխը նախագահին կոչ է արել դեֆոլտ հայտարարել
Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին հարկ է, որ երկրում դեֆոլտ հայտարարի։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը, որը ընդարձակ հոդված է նվիրել Ուկրաինայում տիրող կացությանը՝ «Ուկրաինացի օլիգարխը Զելենսկուն կոչ է անում հայտարարել պարտքային դեֆոլտ» վերնագրով։
Ըստ հրապարակման, Կոլոմոյսկին ասել է, որ Ուկրաինան կարող է հետեւել Հունաստանի օրինակին եւ արտաքին պարտքի մասով հայտարարել դեֆոլտ։ «Սա օրինակ է Ուկրաինայի համար»,- շեշտել է գործարարը, ենթադրելով, որ այդ դեպքում արտաքին պարտավորությունների չկատարումը որեւէ սպառնալիք չի ստեղծի Կիեւի համար, քանի որ եւ Աթենքը եւ Բուենոս Այրեսը ներկայումս վերակառուցում են իրենց պարտքերը եւ հիմա նրանց մոտ ամեն բան կարգին է։
Կոլոմոյսկին նշել է, որ այն, որ Զելենսկին հաղթեց ընտրություններում, ցույց տվեց, որ հասարակ ուկրաինացիները հոգնել են բարեփոխումներին, որոնք իրականացվում են համահունչ այն նախագծերի, որոնք ներկայացնում է Արժույթի միջազգային հիմնադրամը՝ Կիեւին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու դիմաց։ Կոլոմոյսկին նաեւ նախազգուշացրել է, որ եթե Զելենսկին հետեւի Պորոշենկոյի օրինակին, ապա նրա վարկանիշն էլ շատ արագ կդառնա 5 կամ 10 կամ 15 տոկոս 73 տոկոսից։
Financial Times-ը մեկնաբանում է, որ ուկրաինացի օլիգարխի այս հայտարարությունները կարող են լրջորեն անհանգստացնել Կիեւի արեւմտյան հովանավորներին, թեեւ Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Կիեւը կշարունակի աշխատել ԱՄՀ-ի հետ։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ