Մենք՝ որպես հանրություն, չենք զբաղվում եվրոպական ընտրություններով, սակայն այդ ընտրությունները, անշուշտ, զբաղվելու են մեզնով
«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի ներքաղաքական զարգացումների ֆոնին Եվրախորհրդարանի ընտրությունը, անշուշտ, պետք է մնար ստվերում, հատկապես այն դեպքում, երբ այդ հարցը, մեծ հաշվով, ստվերում էր մնում անգամ անհողմ ժամանակներում:
Սրա պատճառները, իհարկե, մի քանիսն են՝ խորքային, քաղաքական, հոգեբանական, մենթալ, արժեհամակարգային:
Մենք՝ որպես հանրություն, չենք զբաղվում եվրոպական ընտրություններով, սակայն այդ ընտրությունները, անշուշտ, զբաղվելու են մեզանով՝ ուզենք, թե ոչ: Բայց այն բանից, թե ինչ կուզենք, կախված է, թե ինչպես կզբաղվեն մեզանով, մեր խնդիրներով:
Ըստ այդմ՝ եվրոպական ընտրությունները, Եվրոպան իր խնդիրներով մեզանից հեռու է, սակայն դրանց արդյունքները մեզ ոչ միայն շատ մոտ են միշտ, այլև, մեծ հաշվով, դրանցով է պայմանավորվելու նաև մեզ անմիջականորեն առնչվող մի շարք խնդիրների կամ հարցերի ճակատագիրը:
Եվրամիության երկրներում տեղի ունեցած ընտրություններն արձանագրել են, այսպես ասած, ազգայնական ուժերի հաղթանակը: Ընդ որում՝ դա մի գործընթաց է, որը շարունակվում է արդեն տևական ժամանակ, մի քանի տարի: Այդ ուժերը կամ, այսպես ասած, եվրասկեպտիկները՝ ավելի լայն իմաստով, տարեցտարի արձանագրում են առաջընթաց թե´ եվրակառույցներում ներկայացուցչականության առումով, թե´ նաև ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Արևմտյան Եվրոպայի:
Ասել կուզի՝ Եվրախորհրդարանի անցկացրած ընտրությունը, որպես այդպիսին, չի արտացոլել ինչ-որ նոր միտում: Այն եղել է արդեն տարիներ առկա գործընթացի շարունակությունն ու այդ ուժերի հաջողության նոր փուլը: Կասկած չկա նաև, որ այն չի լինելու վերջինը, որովհետև եվրոպական հավաքականության և անգամ ինքնության խորքային խնդիրները, որ բերել են ձևավորված թրենդին, պահպանվելու են դեռ երկար ժամանակ: Կբերե՞ն դրանք եվրոպական խորքային ճգնաժամի, թե՞ ոչ, սա հարցերից մեկն է: Այն, որ ճգնաժամային զարգացումը Հայաստանի համար խիստ անցանկալի է, կասկածից վեր է: Մնացյալ առումով, Երևանը պետք է գտնի, այսպես ասած, նոր հարաբերակցությամբ Եվրոպայի հետ աշխատանքի հնարավորություններ՝ պահպանելով թե´ հին կապերը, թե´ կապեր հաստատելով նոր տարածքներ վերցնող ուժերի հետ: Այստեղ, իհարկե, առաջին հերթին սեղանին դիտարկվում է 2017-ի նոյեմբերին ստորագրված համապարփակ համաձայնագրի ճակատագիրը, որի իրականացման «ճանապարհային քարտեզը» ներկայումս մշակվում է Երևանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ