Իշխանափոխությունը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը․ Աշոտյան
Իշխանափոխությունից հետո Հայաստանում կայծակնային արագությամբ վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։ Ֆեյսբուքում այսպիսի մտահոգություն է հայտնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նրա գրառումը՝ ստորեւ․
«Հայաստանում կայծակնային արագությամբ փլվում-հալվում-վերանում են հանրային եւ քաղաքակրթական բազում ֆենոմեններ։
Անցյալ տարվա իշխանափոխությունը սկիզբ դրեց տարիներ շարունակ ձեւավորված արժեքների եւ չգրված օրենքների ոչնչացմանը։
Քաղաքական թոհուբոհի մեջ այրվում է ամեն ինչ։ Ընտանիք-երեխա-եկեղեցի-տարիք-բանակ-Արցախ... Այլեւս չկա եւ ոչ մի տաբու։ Հանրայինի եթերից կարելի է անարգել Արցախի Հանրապետությունը, Արցախյան շարժման օրորոց Ազատության հրապարակից սպառնալ Արցախի ղեկավարներին, ֆեյսբուքում ֆեյքային ոչնչությունների գարշահոտ երախը ատամ է գցում ու պատառոտում ամենքին եւ ամեն ինչ։
Քֆուր գրող կանայք եւ հոգեվաճառ տղամարդիկ, մարտնչող տգետներ, ազգուրաց անգետներ, դեմք չունեցող, բայց իրենց դեմքի տեղ դնողների ոհմակներ, խրոնիկ հեյթերներ (hater) եւ թեթեւսոլիկ հայպերներ (hyper). հայկականության ապոկալիպսիսի այս խառնիճաղանջ բրիգադը փորձում է տրորել-վերացնել սեփական կարծիք, դիմագիծ, կենսագրություն եւ արժեհամակարգ ունեցող յուրաքանչյուրին։
Հանրային կյանքի մեջ արտանետվել են դեղնականաչավուն լեղու գետեր, որոնք այլեւս հոսում են երկրով մեկ՝ առաջացնելով էրոզիա, կոռոզիա, լիզիս։
Ինչպե՞ս կանգնեցնել ինքնասպանական այս մեխանիզմը։ Այդյոք դա դեռ հնարավո՞ր է։ Խոստովանեմ, որ այս խնդիրներն ու հարցերը ինձ առաջնահերթ են անհանգստացնում...»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են