Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ) Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար ԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026 Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով

Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստան

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել

Ջիվան Աբրահամյանն ազատ է արձակվել: Նա այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով՝ ոստիկանության շենքի մոտից:

«Ոստիկանության Կենտրոնի բաժին ես բերման եմ ենթարկվել ընդամենը մի բանի համար. քանի որ կար բողոք, պետք է Քննչական մարմիններն իրականացնեին իրենց քայլերը:

Ես օրենքով ոչ մի դատապարտելի և սխալ արարք չեմ արել: Իմ խոսքերը պարզ դրած են Ֆեյսբուքում: Եթե մեկնաբանելու և հայերեն լեզվին տիրապետելու ունակություն չունեք, ուրեմն ցավում եմ իմ երկրի համար»,- ասել է նա:

Նա իր այս խոսքը մասնավորապես ուղղել է այն պատգամավորներին, որոնք քննադատել էին իրեն: «Ցավում եմ, որ նախկին պաշտոնյաները դիմում են գրում՝ առանց հայերենին տիրապետելու: Դա պրոբլեմ է,- ասել է նա՝ կրկնելով, որ ինքն օրենքով դատապարտելի արարք չի արել, որ օրենքից վախենա,- ես պայքարում եմ օրինական Հայաստանի համար և դա անելու եմ: Իսկ եթե ինչ-որ մեկը սպառնա մեր սահմանադրությանը և օրենդրությանը, ապա ես էլ համապատասխան միջոցներով կպաշպանեմ դրանք»:

Նա նշել է, որ պատասխանատվության կկանչի այն պատգամավորներին, որոնք իրենց «պաշտոնական դիրքը չարաշահել» են և Հայաստանի Հանրապետոթյան քաղաքացիներին զրպարտել են՝ անվանելով նրանց խուլիգաններ, դանակահարողներ:

Ջիվան Աբրահամյանը նշել է, որ իրենց զրպարտողներին ինքն անդրադառնալու է մամուլի ասուլիսի ժամանակ: «Ժամանակն է՝ սաղիդ դիմակները տրաքացնելու: Դուք պատգամավորի անձեռնմխելիություն ունեք, ես էլ ՀՀ քաղաքացու անձեռնմխելիություն ունեմ»,- ասել է նա՝ նշելով, որ իր հրավիրած մամուլի ասուլիսը կլինի երկու օր հետո:

Ապա նա վստահեցրել է, որ ինքը որևէ կառույցի հետ չի համագործակցում, չի համագործակցում նաև «Իմ քայլը» դաշինքի և Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես ինչ անում եմ, անում եմ իմ սեփական մղումներով»,- ասել է նա:

Նշենք, որ Ջիվան Աբրահամյանը բերման էր ենթարկվել երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ հնչեցրած սպառնալիքների կասկածանքով: Սպառնալիքներն ուղղված էին արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատել էր Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:

Նշենք, ոստիկանությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր. «Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով»:

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքն ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի էր: