Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ) Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար ԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը Կանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026 Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանով Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ Մակրոն

Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
Մշակույթ

Ինչպես է Նազենի Ղարիբյանը աշխատելու մի վայրում, որտեղ իրեն չեն ընդունում. Օպերային թատրոնի դիրիժոր

«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը: Ի պատասխան այս ընտրության Օպերային թատրոնի աշխատակիցները պատրաստվում են երկուշաբթի օրը ժողով անել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել եւ արդյոք կարող են աշխատել Նազենի Ղարիբյանի հետ։ Այս մասին NEWS.am—ին ասաց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի» դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Ըստ նրա, կառավարման խորհրդում 8 անդամ կա, որից երկուսը ներկայացնում են Օպերային թատրոնը, մյուսը Կոմպոզիտորների միության նախագահը, որը ներկա չի եղել եւ մշակույթի նախարարության աշխատակիցներ, որոնք էլ ընտրել են Նազենի Ղարիբյանին։


Հարություն Արզումանյանը նաեւ նշեց, որ Նազենի Ղարիբյանը լուրեր է տարածել, թե ինքն է մնալու մշակույթի փոխնախարարը, իսկ թե այդ լուրերը ինչքանով են ճիշտ, նա դժվարացավ ասել, միայն նշեց, որ նախկինում կառավարման խորհրդի նախագահն էր նախկին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ում հետ նորմալ աշխատել են։

«Չգիտենք Նազենի Ղարիբյանն է լինելու մշակույթի փոխնախարարը, թե չէ, հուսով եմ, որ չէ։ Կառավարման խորհուրդն այն օղակն է, որ տնօրենի հետ միասին ղեկավարում է օպերային թատրոնը, օպերայի խնդիրները հասանելի է դարձնում կառավարությունում։ Իսկ Նազենի Ղարիբյանի նպատակը թատրոնների օպտիմալացումն է, Օպերայի դեմ պայքարն է։ Նա չի կարող օպերայում մեզ հետ միասին աշխատել»,– ասաց դիրիժորը։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ Նազենի Ղարիբյանի ընտրության հարցը պետք է վերանայվի եւ նոր ընտրություններ անցկացվի։

«Կանոնադրության մեջ չեմ կարծում, որ գրած է, որ փոխնախարար պետք է լինի կառավարման խորհրդի նախագահը, չեմ կարծում, որ իր հետ կկարողանանք աշխատել, գուցե պետք է ՊՈԱԿ–ների մասին օրենքը փոխվի»,– ասաց նա, հավելելով, որ Նազենի Ղարիբյանը պայքարում է Օպերայի դեմ, նա վարչապետին Կոնստանտին Օրբելյանի հեռացման վերաբերյալ մի քանի կետեր է ներկայացրել, որոնց մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, Օրբելյանն էլ նրան դատի է տվել։

«Նոր կառավարության կազմը, որ լինի՝ կերեւա։ Հետո կարող է մի քանի օրից պարզ լինի, որ նա չի մշակույթի փոխնախարարը, բայց նա մնա այս պաշտոնում, որն անընդունելի է»,– ասաց նա։

Հարություն Արզումանյանը հավանական է համարում, որ երկուշաբթի օրը, բացի կառավարման խորհրդ անդամներից, նաեւ Նազենի Ղարիբյանը գա ժողովին եւ տեսնեն, թե նա ինչպես է պատկերացնում աշխատանքը մի վայրում, որտեղ նրան ընդհանրապես չեն ընդունում եւ դեմ են իրեն։

«Օպերայի կառավարման խորհրդի անդամների հիմնական մասը մշակույթի նախարարությունից են, ոնց կարող է օպերային կառավարման խորհուրդը այդպիսին լինել՝ չգիտեմ»,–ասաց նա։

Հարություն Արզումանյանը կրկին հիշեցրեց, որ ողջ թատերական աշխարհն էր Նազենի Ղարիբյանի դեմ եւ ստորագրահավաք էր կազմակերպել։