Ինչ սկզբունքով պարգևատրեց Արագածոտնի աղմկահարույց մարզպետը
Հրապարակի մեր աղբյուրներն են այս նյութը տրամադրել, և բնական է, աշխատողների ազատման ֆոնի վրա, խնդրել՝ չհրապարակել անունները․
Վերջապես Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը ստացավ իր առաջին եռամսյակի համար նախատեսված պարգևավճարը։ Սակայն աշխատակիցները այդպես էլ չհասկացան՝ ինչ չափորոշիչների հիման վրա էր հաշվարկվել, քանի որ այն այնքան անհասկանալի ու անտրամաբանական էր ստացվել։ Պարգևավճարները սահմանվել էին 25,50,75 և 100 տոկոսի չափով։ Սակայն, երբ 1in.am կայքում կարդացինք «GALLUP International Association»-ի իրականացված հարցման արդյունքները, լրիվ պարզ դարձան «պարգևատրման չափորոշիչները»։
Պարգևատրումները տրվել էին մարզպետ Դավիթ Գևորգյանի քվեարկությունը ապահովողների մատուցած ծառայությունների չափաբաժնով։
Քանի որ սոցիալական ապահովության բաժնի պետ Կարեն Թաթուլյանը այս տեսակ սոցիալական հարցումների ապահովման գործերում ունի մեծ փորձ և անցել է նախորդ մարզպետների «դպրոցը», պահը որսացել է։ Նա մարզպետին իր ծառայությունն է առաջարկել և նրա համար ապահովել երկրորդ «պատվավոր հորիզոնականը»։ Գործարքը ավարտվեց «ես քեզ, դու ինձ սկզբունքով»։ Մարզպետը ստացավ իր երկրորդ տեղը, իսկ սոցիալական բաժնի աշխատակիցներն ու նրանց հետ ներքին համաձայնության եկած ու մարզպետի օգտին քվեարկած «համախոհները»՝ 100 տոկոս պարգևավճար։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է