Վերջին զանգի օրը հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա. Դրանք դեռ ոստիկանությունում են
Նախօրեին, մայիսի 24–ին, վերջին զանգի օրը, հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին NEWS.am–ին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ըստ նրա, մեքենաներից 71–ը վարել են անչափահասներ, մեքենաները դեռևս ոստիկանությունում են։
«Կազմվելու են համապատասխան արձանագրություններ, որը ենթադրում է վարչական տույժ, նայած ինչ խախտում են կատարել»,– ասաց Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին հանրապետությունում վերջին զանգն էր, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս որոշ մեքենաները վարել են դպրոցականները, նաև կախվել են պատուհաններից և այլն։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է