Հերթական թանկարժեք նվերը. 20 մլն դրամ արժողությամբ հեռախոսահամար՝ Հայկ Սարգսյանին
Օրերս հայտնի դարձավ, որ Beeline ընկերությունը 033 կոդով նոր հեռախոսահամարներ է թողարկել, և շատ կարճ ժամանակահատվածում աստղաբաշխական գներով դրանք վաճառվել են: Մասնավորապես, ընկերության թողարկած նոր կոդով 033 00 00 00 հեռախոսահամարը վաճառվել է 20 մլն դրամով, որը համարժեք է մոտ 40 հազար ԱՄՆ դոլարին։
NEWSPRESS.am-ին հայտնի է դարձել, թե ով է գնել այդ գերթանկարժեք հեռախոսահամարը և ում համար:
Պարզվում է՝ քարտի գնորդը եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Արտակ Ալեքսանյանը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, ում համար նախկինում պատգամավոր հորեղբայրը թաղապետի պաշտոնը «բրոնյա» էր արել, պահել տարիներ ի վեր, մինչև վերջինս կդառնար 25 տարեկան:
Նա այդ հեռախոսահամարը գնել է Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի համար՝ որպես նվեր:
Թեև դեռ պարզ չէ, թե ինչու է Հայկ Սարգսյանն արժանացել Սամվել Ալեքսանյանի եղբորորդու ուշադրությանը, սակայն ակնհայտ է, որ ամեն մի մարդու, թեկուզև ընկերոջ ու բարեկամի, հենց այնպես թանկարժեք նվերներ չեն տալիս:
Կօգտագործի՞ Հայկ Սարգսյանն իր ստացած նվերը, թե՞ ոչ՝ ժամանակի հարց է: Ժամանակը թերևս բացահայտի նաև, թե ինչո՞ւ է նա այդչափ թանկարժեք նվերներ ստանում:
Դեռ վերջերս էր նա նվեր ստացել շուրջ 150 հազար դոլար արժողությամբ Mercedes-AMG GT C Roadster մոդելի շքեղ մեքենա, ու հիմա հերթական ներն է ստանում:
Հիշեցնենք, որ սա այն պատգամավորն է՝ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ հայտնի «շիշ բռնողն» ու «ախրանիկը»:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է