Ավստրալիայում հայտնաբերել են գիտությանն անհայտ միջատների հարյուրավոր տեսակներ
Այս հայտնագործության շնորհիվ երկրում կգործի վայրի բնության հետազոտության նոր ծրագիր:
Ավստրալիայի հյուսիսի միջատները հետազոտող Ստեֆանի Օբերպրիելերը հանգել է այն եզրակացության, որ տարածաշրջանում բնակվում են բզեզների, ճանճերի եւ սարդերի հարյուրավոր տեսակներ, որոնք նախկինում չեն ուսումնասիրվել եւ միջատաբանների կողմից չեն նկարագրվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Վայրի բնության հետազոտության ժամանակ հաճախ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են կենդանիների եւ թռչունների վրա, չնայած միջատները ընդհանրապես շրջակա միջավայրի առողջության եւ կայունության գործում վճռորոշ նշանակություն ունեն: Իսկ Ավստրալիայի հյուսիսային շրջանները առավել քիչ ուսումնասիրված վայր են, սա հատկապես վերաբերում է հատուկ պահպանվող գոտիներին՝ «Կակադու» եւ «Նիթմիլուկ» ազգային արգելոցներին, որտեղ միջատների եւ սարդերի շուրջ 75 տոկոսը ընդհանրապես նախկինում երբեք չի հայտնվել գիտնականների տեսադաշտում»,- նշում է Օբերպրիելերը:
Հետազոտողի խոսքով՝ իր հայտնագործությունը առանձնահատուկ նշանակություն ունի հենց հիմա, երբ ամբողջ աշխարհի բնապահպանները նշում են, որ Երկրի վրա միջատները սպառնալից արագությամբ են ոչնչանում: Օբերպրիելերը հիմա իր գլխավոր խնդիրն է համարում Հյուսիսային տարածքի ազգային արգելոցներում միջատների եւ սարդերի ուսումնասիրման ու պաշտպանության ազգային ծրագրի իրականացումը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է