«Սուտ եք ասում». Արմեն Գրիգորյանը լրագրողի հարցից բարկացավ
«Հայ-ռուսական հարաբերություններում որևիցե խնդիր չեմ տեսնում, իմ մակարդակով ակտիվ աշխատում ենք, իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ ենք, նախատեսվում է նաև Պատրուշևի այցը Հայաստան, սակայն, դեռ բանակցությունների փուլում է», – այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` հիշեցնելով, որ արդեն 3 հանդիպում ունեցել են:
Լրագրողի հարցը, թե նախկինում խնդիրներ են եղել, երբ Արմեն Գրիգորյանը մասնակցել է հակապուտինյան ակցիաների և պաստառներ է պահել, հունից հանեց Արմեն Գրիգորյանին:
«Դուք սուտ եք ասում», – արձագանքեց Արմեն Գրիգորյանը, ինչից լրագրողը վիրավորվեց ու խնդրեց նման արտահայտություններ չանել: «Որովհետև սա շահարկվում է, բազմիցս սրա պատասխանները տրվել են և հստակ են տրվել», – շարունակեց ԱԽ քարտուղարը:
Լրագրողը կրկին փորձեց շտկել իրավիճակը` ասելով, որ ինքը ոչ թե շահարկում է, այլ առաջին անգամ այս մասին հարցնում է: Արմեն Գրիգորյանը, սակայն, երկար չշարունակեց վիճել.
«Եթե դուք կբերեք պաստառներ ու ցույց կտաք, որ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, այդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը», – ասաց նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է