Սաակաշվիլին Զելենսկիին խնդրել է վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը
Վրաստանի 3-րդ նախագահ և Օդեսսայի նախկին քաղաքապետ Միխեիլ Սաակաշվիլին խնդրել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիին վերականգնել Ուկրաինայի իր քաղաքացիությունը, քանի որ համոզված է՝ իրեն ապօրինաբար են զրկել դրանից: Այս մասին գրում է eadaily.com-ը՝ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնոլուցկիին հղումով: Վերջինս արդեն ներկայացրել է Սաակաշվիլիի նամակը նախագահի վարչակազմին:
«Բոլոր փաստաբանները հաստատում են, որ ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելն անօրինական է, քանի որ, երկրի սահմանադրության համաձայն, քաղաքացուն չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքն ընդհանրապես չի թույլատրում մարդուն առանց քաղաքացիության թողնել»,- ասվում է նամակի տեքստում:
Վրաստանի նախկին նախագահը հավելել է, որ ինքը որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն պատրաստ է դատարանում պաշտպանել իր շահերը, ինչի համար էլ իրեն հարկավոր է երկիր մուտք գործել:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիին զրկել էին Ուկրաինայի քաղաքացիությունից 2017-ի ամռանը՝ նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Սաակաշվիլին, նույն թվականի աշնանը հատելով սահմանը, մեղավոր էր ճանաչպել ապօրինի գործողությունների համար և արտաքսվել Լեհաստան:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է