«Փաշինյանին խորհուրդ տվողը նրան «подстава» է արել». Կարեն Քոչարյան
«Կարծում եմ՝ Հայաստանում չկա որևէ քաղաքացի, որը հավատում է Հայաստանի դատական համակարգին: Դա վերջին 10-20 տարին չէ, Խորհրդային Միությունից եկած է և գնալով ավելի փտեց: Եվ այն, որ դատական իշխանությունը պետք է բարեփոխվեր, դարձյալ ոչ ոք չի կասկածում: Բայց ես չեմ հասկանում, թե դրա համար ինչո՞ւ էր պետք փակել դատարանների դռները, այն էլ՝ վարչապետի կոչով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ինչ-որ պահի, կարծում եմ, որ սա անհասկանալի դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի համար, երբ որ կոչ արեց դադարեցնել ակցիան: Այստեղ, ըստ իս, նա ունեցավ երկու կորուստ: Ենթադրում եմ՝ եղել են մարդիկ, ովքեր խորհուրդ են տվել չանել դա: Ամենասարսափելին այն է՝ ով խորհուրդ է տվել իրեն դա անել, ես համարում եմ, որ «подстава» է արել, որովհետև խորհուրդ տվողներն առաջինը ֆիքսեցին, որ ներկա է եղել ընդամենը 1100 մարդ: Պարզ էր, որ շատ մարդ չհավաքվեր, վարչապետն ունենալու էր իմիջային կորուստ:
Երկրորդն այն էր, որ միջազգային ատյանները, որոնք ասացին՝ կօգնեն, բայց ամեն ինչ պետք է արվի սահմանադրության և օրենքի շրջանակներում, բայց միևնույն է, կատարվածը ֆիքսվելու էր ու հետագայում թուլացնելու էր բանակցային ռեսուրսը, այդ թվում՝ նաև 100 տոկոսանոց դեմոկրատական լեգիտիմությունը: Լեգիտիմությունը չի պակասում, բայց «դեմոկրատ» բառի վրա հետագայում դժվար է լինելու խաղալ»,- հավելեց Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգն ասաց, որ ունի մի հարց, որին ոչ ոք չի կարողանում պատասխանել:
«Եթե բոլորը գիտեին, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվելու է, ինչո՞ւ վարչապետը կոչ չարեց հասարակությանը՝ այսինչ ժամին լինել դատարանի դիմաց: Համոզված եմ՝ ոչ թե 1100, այլ 100.000 մարդ էր գնալու այնտեղ, և այդ ճնշումը շատ ավելի հզոր կլիներ, համոզված եմ՝ դատավորն էլ կվախենար բաց թողնել»,- հարցրեց նա:
Հոգեբան Սամվել Խուդոյանն ասաց. «Պետք էր, որ այդ մարդուն ազատեին, մեծ բունտ առաջանար, ու դա օգտագործվեր»:
«Բայց ինչո՞ւ բունտ առաջացնել, եթե ժողովուրդը քեզ դեկտեմբերի 9-ին այնքան իշխանություն է տվել, որ կարող ես բոլոր օրինական միջոցներով, քայլերով գնալ այդ փոփոխությանը»,- հակադարձեց Կարեն Քոչարյանը:
Սամվել Խուդոյանն էլ, թե՝ առիթներ են պետք:
«Այսինքն, ժողովրդին առի՞թ էր պետք, որ կասկածեր դատարաններին: Մեր դատական համակարգի նկատմամբ համատարած հավատ չկա, ու որևէ առիթ պետք չէր: Պետք է ասեին՝ այնքան փտած է, որ փոխում ենք: Ոչ ոք ոչ մի բան չի ասի, չեմ կարծում՝ որևէ մեկը կասեր՝ ինչո՞ւ ես փոխում դատավորներին, իրենք սուրբ են»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի ուշ հանդես եկավ ելույթով, հետո դիմեց դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակած քաղաքացիներին՝ խնդրելով ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:
«Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի»,- Ֆեյսբուքի իր էջում գրեց վարչապետը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է