Մարդիկ հաճախ բարոյականության երկակի ստանդարտներով են ապրում
Պարզվում է՝ մարդկանց մեծ մասն անգամ չի գիտակցում, որ բարոյականության երկակի ստանդարտներ ունի։ Բարոյական սկզբունքների մասին պարբերաբար մոռանալու կամ էլ նույնիսկ դաժան վարվելու, բայց ուրիշներին այդ նույն վարքագծի համար դատապարտելու ունակությունը տարածված երեւույթ է։
Մարդիկ դա անում են զարմանալի հեշտությամբ, հաճախ միտումնավոր ստորությունն արդարացնելով մշուշոտ փաստարկներով, կամ էլ առհասարակ նորմալ համարելով իրենց արարքը։ «Մարդը գաղափարի համար ավելի դաժանաբար է սպանում, քան մյուս արարածները՝ սննդի համար», ընդ որում անում է դա բավականությամբ, գրում է Psychologytoday–ը։
Գիտնականներն ուսումնասիրել են այն հոգեբանական մեխանիզմները, որոնք մարդկանց թույլ են տալիս անել վատ բաներ, բայց իրենց վատ մարդ չհամարել։ Ըստ հետազոտության, այդ մեխանիզմներն ունեն բոլորը , ընդ որում բարոյական վարքագիծը պահանջում է մշտական ակտիվ ինքնակարգավորում։ Կան բազմաթիվ հոգեբանական-սոցիալական մանեւրներ, երբ բարոյական ինքնադիմանկարը ընտրանքային ձևով առանձնացվում է ոչ մարդասիրական վարքագծից։
Այլ կերպ ասած՝ մեր ներքին ինքնագնահատականը, ինչպես եւ մեր արտաքին սոցիալական կառուցվածքը, պահանջում է ակտիվ կանոնակարգիչ ջանքեր՝ կարգուկանոն պահպանելու համար։ Բայց երբեմն մեր ներքին կանոնակարգիչները կարող են անջատվել, որպեսզի ապահովեն հոգեբանական արդարացում մեր մեղքերի համար։
Մարդը հաճախ է առանց նկատելու ինքն իրեն խաբում, դա վերաբերում է նրա մտքերին ու արարքներին, բայց հատկապես՝ նրա բարոյական վարքագծին։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...