Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ) ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ) Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ուկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համար

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ
Հայաստան

Օրական ես 40-50 խնդրի եմ առնչվում և գիտեմ՝ ինչպես արդար կլիներ լուծել դրանք, բայց օրենքն ինձ խանգարում է. Հայկ Մարության

Երևանի ավագանու հերթական նիստին քննարկվում է նախագիծ, որով նախատեսվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Տիգրան Մեծի հ.53 հասցեում գտնվող 199.1քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրել «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Տարածքը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը։ «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» կազմակերպության նպատակն է աջակցել մանկական ուղեղային կաթված ախտորոշում ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին։

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը բարձրացրեց իրեն դիմած Տելյան Սիրանուշի հարցը և նշեց, որ ամեն նիստին հույս է ունենում, որ նրանց անհատույց գույք տրամադրելու հարցը կփորձեն քննարկել: «Ես կողմնակից չեմ նվիրատվություն տալուն, այլ անհատույց կամ շատ փոքր վարձով տալուն»,-ասաց նա և նշեց, որ չի ցանկանում այնպիսի նախագծեր ներկայացնել, որ դեմ քվեարկեն, և մարդկանց ցույց տան, թե ինչ լավն են:

Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը նշեց, որ հանդիպել են տիկին Սիրանուշի հետ և կոչ արեց ներկայացնել նախագիծը:

Մարկոս Հարությունյանը նշեց. «Ինձ համար զավեշտը նրանումն է, որ Երևանի քաղաքապետարանը այդ գույքի տեղը չի իմացել, և դրա տեղը ցույց է տվել տիկին Սիրանուշը»: Մարկոս Հարությունյանը նշեց, որ այլևս մարդիկ չեն դիմի, այլ հարևանները կմտնեն և կապրեն այդպիսի տներում:

«Ես նախաձեռնությամբ հանդես կգամ, բայց կխնդրեմ դա որպես սաբոտաժ չդիտարկել: Ես ասացի, որ սկզբից չեմ ցանկացել նախագիծը ներկայացնեմ, որ կողքից տպավորություն չլինի, որ ես ամենասուրբն եմ, ամենալավն եմ ցանկանում»,-ասաց ավագանու անդամը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ այստեղ ավագանու բոլոր անդամները բացի լավից, դրական էմոցիաներից, քաղաքին օգտակար լինելուց որևէ այլ բան չեն ուզում:

«Օրական ես 40-50 խնդրի եմ առնչվում, որ գիտեմ, թե արդար կլիներ այսպես լուծել, բայց օրենքը ինձ խանգարում է»,-ասաց նա և նշեց, որ քաղաքապետարանը մշակում է նոր օրենքներ: Հայկ Մարությանը նշեց, որ բոլոր անհատույց տրամադրված տարածքների նկատմամբ շատ խիստ հսկողություն է:

Տեղեկացնենք, «ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» բարեգործական հասարակական կազմակերպությունը քննարկվող տարածքը նախատեսում է օգտագործել որպես մանկական ներառական զարգացման կենտրոն, որտեղ կկարողանան հաճախել 2-6 տարեկան ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաներ, իսկ կենտրոնի աշխատակիցների մեծ մասը լինելու են հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները: Կազմակերպությունը նպատակ է հետապնդում նաև մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին տրամադրել վերականգնողական բուժում ներառական ծրագրով և ստեղծել երեխաների զարգացման նոր մոդել:

Հարկ է նշել, որ կազմակերպությունը պարտավորվել է անհատույց օգտագործման իրավունքը գրանցելուց և անհրաժեշտության դեպքում շինարարության թույլատվություն ստանալուց հետո առնվազն 4-6 ամսվա ընթացքում սկսել շինարարությունը և ավարտել ոչ ուշ, քան այն սկսելուց հետո 18 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ներկայացնել հաշվետվություն գործունեության և կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև աշխատանքներն ավարտելուց հետո տարածքն օգտագործել բացառապես որպես մանկական ներառական զարգացման կենտրոն: