Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովին ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ) ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը ԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումը Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ) Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացումԿրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ 05.05.2026Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրոնը` ՀՀ Փառքի շքանշանովՖրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի կողքին․ ՄակրոնՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիքԺամանակ առ ժամանակ անձրեւՎարչապետ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը հանդես են գալիս հայտարարություններովՎարչապետ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետՀայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիմավորման պաշտոնական արարողությունըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունըՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթղթի ընդունումը կարձանագրենք որպես նախագահ Մակրոնի պետական այցի կարևոր արդյունք․ վարչապետՁեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի հետՀովհաննես Հովհաննիսյանը` ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոքր արծաթե մեդալակիրՆախագահ Մակրոնի հետ` Երեւանի կենտրոնում ՀՀ վարչապետը և Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–Կիպրոս երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներըՓրկարարների և ոստիկանների օպերատիվ ու համակարգրված գործողությունների արդյունքում երիտասարդները փրկվել ենՓրկարարները ավտոմեքենան դուրս են բերել գետիցԵվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԱյս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու ԿոշտաՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկային ծրագրինԴուք իսկապես շատ արդյունավետ, շատ պրոֆեսիոնալ կերպով կարողացել եք իրականացնել գագաթնաժողովը. Իռլանդիայի վարչապետԵրևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովըԱմերիկյան ուժերն ակտիվորեն օգնում են՝ ապահովելու համար առևտրային նավերի անցումըՍտորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունըԱրարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետՔննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր
Հայաստան

Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ն չի աջակցում քաղաքականությանը, մենք աջակցում ենք բարեփոխումներին»

Եվրոպայի օրվա առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգից առաջ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ պատասխանեց լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք այդ հարցուպատասխանից մի հատված:

-Դեսպանության առաջ ցույց էր տեղի ունենում, ԵՄ-ին էին մեղադրում, որ այն աջակցում է ներկայիս իշխանություններին որոշ հարցերում:

– Մեր գլխավոր նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդին ունենալ ավելի լավ կյանք, զարգացած տնտեսություն, ժողովրդավարություն, օրենքներ: Ուզում եմ հիշեցնել, որ ԵՄ-ն Հայաստանի մեծագույն դոնորներից է, մենք չենք աջակցում քաղաքականությանն ու կառավարությանը, մենք աջակցում ենք բարեփոխումներին, եւ այն լավ բաներին, որոնք արված են հայ ժողովրդի, ներառյալ կառավարության կողմից; Եթե Հայաստանի կառավարությունը լավ բան է անում, այն գնահատվում է մեր կողմից; Մենք այլ ինստիտուտների էլ ենք աջակցում Հայաստանում:

– Ձեր կարծիքը մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների մասին, մասնակցո՞ւմ եք համերգների: 

-Ես գիտեմ, որ մարդիկ գնահատում են մաեստրո Սմբատյանին եւ նվագախումբը.. Արամ Խաչատրյան համերգասրահում ես ինձ տանն եմ զգում, որովհետեւ այստեղ գալիս եմ ամեն շաբաթ, գնում եմ այլ միջոցառումների եւ համերգների նույնպես, կարծում եմ մշակույթը եւս ապահովում է կապը Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ: Մենք աջակցում ենք Հայաստանի մշակույթին, որովհետեւ կարծում ենք, որ հայկական մշակույթը կարող է մեծ բան անել Եվրոպայի համար…Հայաստանը բացառիկ է, հնագույն քաղաքակրթության կրող:

– Ինչպե՞ս եք վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ հայտարարությանը:

– Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը եւ համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն: Հայաստանում մարդկանց մեծամասնությունը չի վստահում դատարաններին, եւ այդ վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ բարեփոխումների կարիք կա, որոնք պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրությանը եւ միջազգային պարտավորություններին համապատասխան, դրանց թվում՝ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրում արդարադատության ոլորտի բարեփոխումների պարտավորություններն են: Եվրամիությունը պատրաստ է տեխնիկական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել արդարադատության համակարգում ընթացող բարեփոխումներին:

-Որո՞նք են դատարաններին չվստահելու պատճառները:

– Կան շատ պատճառներ դատարաններին չվստահելու, գլխավոր պատճառը քաղաքական մանիպուլյացիաներն, քաղաքական կախվածությունը ու անցյալում կոռումպացվածությունն է: Սա ԵՄ պաշտոնական տեսակետն է:

-Վարչապետի խոսքը համահո՞ւնչ էր ձեր նշած մարտավարությանը:

-Մենք ընդունում ենք արդարադատության համակարգում փոփոխություններ իրականացնելու մասին վարչապետ Փաշինյանի երեկվա վճռական հանձնառությունը, ՀՀ կառավարությունը կարող է բարեփոխումների ճանապարհին մեզ վրա հույս դնել: Արդարադատության ոլորտի բարեփոխումների մասով մենք Հայաստանի հետ քաղաքական երկխոսություն ենք սկսել եւ կառավարությանը խրախուսում ենք փոփոխությունների համար գործողությունները քաղաքացիական հասարակության եւ դատական ինստիտուտների հետ երկխոսության միջոցով սկսել: Իհարկե, մենք դեռ հնարավորություն չենք ունեցել Կառավարության,, արդարադատության նախարարի կամ այլոց հետ քննարկել հարցը: Ամեն դեպքում, որպես հայտարարություն, այն, ինչ նշել է վարչապետը, կարծում եմ՝ պարզ է: Արդարադատության նախարարը խոսել է վեթթինգի մասին՝ ներկայացնելով ալբանական մոդելը: ԵՄ-ն սերտորեն աշխատել է ալբանական կառավարության հետ՝ մշակելով այդ մոդելը, որն այսօր աջակցություն է ստանում ԵՄ-ի կողմից: Հայկական կողմը հնարավորություն ունի սա հաշվի առնելու: