Հայկական Մութալիբովը
Ադրբեջանցիները Խոջալուի դեպքերը ցեղասպանություն որակելու գործում միշտ դեմ են առնում Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Մութալիբովի խոսքերին․
«Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, այդ դեպքերը կազմակերպել էին, որպեսզի առիթ լիներ իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար»։
Մութալիբովը ասում էր, որ ընդդիմությունն այնպիսի իրավիճակ էր ստեղծել, որ ողբերգությունն անխուսափելի էր, որ իրեն մեղադրեն Խոջալուի դեպքերի մեջ և իշխանությունը փոխեն։
Նույն բանը Նիկոլն է ասում,
«Դեռեւս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»։
Թե ինչի համար և ինչ շարժառիթներից ելնելով է դա ասում վարչապետը, ինքը գիտի, սակայն Ադրբեջանի համար ստեղծել է փաստարկ, որը նրանք անհրաժեշտության դեպքում կօգտագործեն, ինչպես մենք ենք օգտագործում Մութալիբովի խոսքերը, երբ մրջազգային ատյաններում Ադրբեջանը Խոջալուի մասին խոսակցություն է բացում։
Ցանկացած պատերազմական գործողությունների ժամանակ վարչապետի այդ թեզը օգտագործվելու է։
Այս գրառման տակ նման հայտարարության բարոյական կողը չեմ քննարկում։
mm
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են