Դատավոր Դավիթ Բալայանի արարքը բանականության ցույցն էր՝ ընդդեմ անուղեղ ամբոխի
Դատավոր Դավիթ Բալայանի արարքը՝ լուսամուտից դատարան մտնելու, բանականության ցույցն էր՝ ընդդեմ անուղեղ ամբոխի, նրան բռնությամբ չթողեցին դատարան մտնի և նա դարձավ այսօրվա Հայաստանի ժողովրդավարության ու մարդու իրավունքների իրական մարտիկը։
Կրթված մարդը արժի՞ Նիկոլի խաթեր իրեն տգետի տեղ դնի ու գրի, թե ժողովուրդը իր սահմանդրական իրավունքն է իրացնում դատարանների դռները փակելով։ Ուրեմն, դատական իշխանությունը ոչ թե ինչ-որ մի կետից հրամանների ենթարկվող անգիտակից «ժողովրդի»֊ն է պաշտպանում, այլ մարդու իրավունքն է պաշտպանում, իրացնում, նաև էն մարդու, ում «ժողովուրդ»-ը պատրաստ է հոշոտել, ինչպես, ասենք, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է հոշոտել ամեն հայի, և եթե այդ երկիրը անկախ դատրան ունենար, թույլ չէր տա դա անել։ Ավելի սարսափելի օրինակներ չբերեմ պատմությունից, թե մարդու իրավունքի վրա հաստատված անկախ դատարանի բացակայության պատճառով ղեկավարները ինչ ոճիրների են դրդել «ժողովրդին», յուրաքանչյունը կարող է ինքը բերել։
Լավ, տգետ ամբոխը, հասկացանք, մի հոգու հրահանգով, առանց նույնիսկ իրենց հարց տալու, թե ինչու, կլցվեն փողոց, բա կրթյալնե՞րը, ուսում ստացածնե՞րը՝ Հայաստանում, թե արտասահմանում, ասենք, սերտել են իշխանության տարանջատում, դատարանի անկախություն, մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ, ու էդքան ջանք էին թափել, որ մասնագեն դառնա՞ն, թե՞ մի անպատասխանատու թերուսի խաթեր իրենք իրենց ոչխարի տեղ դնեն, որ վարչապետը քըշ անի դատարանները փակելու, ու ասի՝ 3,5 ժամից կասեմ՝ ինչի քըշ արեցի, իրենք էլ խանդավառված վազեն դատարաններ ու դատավորներին արգելափակեն, ինչ է թե ոչ բոլոր դատավորներն են դատախազ Արթուր Դավթյան դառած Նիկոլի դուդուկի տակ պարում։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են