ՊԵԿ-ից ակնկալում եմ համապարփակ պարզաբանում այս հարկային աճպարարության վերաբերյալ․ Մանե Թանդիլյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2019թ 1-ին եռամսյակի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից բացակայում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը նախորդ տարի վճարել է 41 մլրդ դրամ՝ որպես 2-րդ խոշոր հարկ վճարող։
Հատկանշական է, որ ընկերությունը այս տարի ևս ունի գրանցված ավելի քան 4000 աշխատակից և միայն աշխատակիցների եկամտային հարկը եռամսյակի համար գերազանցում է 1 մլրդ դրամը։
Առնվազն զարմանալի է, որ նման խոշոր ընկերությունը 2019թ 1-ին եռամսյակում վճարել է ընդամենը մի քանի մլն դրամ հարկ կամ դա էլ չի վճարել։
ՊԵԿ-ից ակնկալում եմ համապարփակ պարզաբանում այս հարկային աճպարարության վերաբերյալ»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին