Այս դատավարությունը մարտի 1-ի հարցը չի լուծելու
Երկու միտք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընթացող դատավարության կապակցությամբ:
Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ. այս դատավարությունը մարտի 1-ի հարցը չի լուծելու: Չի լուծելու, որովհետև տեսնում եմ, որ մենք, որպես հասարակություն ու պետություն, չենք քաղել մարտի 1-ի հիմնական դասը` չատել միմյանց, քաղաքական որևէ նպատակի համար երկրի ներսում ատելություն չքարոզել, մենք ու մենքի մեջ սահմաններ չքաշել, պատնեշներ չկառուցել, իշխանությունը կյանքի նպատակ չդարձնել ու էդ ճանապարհին միտքն ու տեսողությունը չկորցնել: Դա մի օր էլի արյան է բերելու: Անխուսափելիորեն բերելու է:
Դատավարությունը մարտի 1-ի հարցը չի լուծելու, որովհետև այդ ցավալի իրադարձությունների քաղաքական կողմերի կռիվը դեռ գնում է, իսկ դա նշանակում է, որ այդ ողբերգական իրադարձությությունների զոհերի արյունը մեծ հավանականությամբ կարող է շահարկվել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար, բայց ոչ երբեք ծառայել այդ ողբերգական էջի հնարավոր հաղթահարմանը:
Այս ամենից ավելի բարձր մի ուրիշ բան էլ կա. ես դեմ եմ, որ իմ երկիրը երբևէ ղեկավարած որևէ անձ, անկախ նրա հանդեպ իմ ունեցած անձնական վերաբերմունքից ու նրա կառավարման որակներից, գրանցած արդյունքներից, հայտնվի բանտում: Այդպես պետություն չեն ստեղծում, այդկերպ պետականության լավ ավանդույթներ չեն սերմանվում: Այդկերպ թուլացվում է երիտասարդ պետականության առանց այդ էլ դողդողուն հիմքերը: Ուզենք, թե չուզենք` դա այդպես է: Այդկերպ, անցյալի շուրջ անարդյունավետ բանավեճն է, որ թելադրում է քո օրակարգը, մինչդեռ ժամանակը, ապագան ու հնարավորությունները կողքովդ աննկատ վազում են: Նույնկերպ, եթե վաղը ճիշտ նույն խնդրի առաջ կանգնի Նիկոլ Փաշինյանը, իմ վերաբերմունքը էլի նույնն է լինելու:
Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Դուբայի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկել