Կան մարդիկ, ովքեր ցանկացած իշխանության ժամանակ սուր հոտառությամբ շան պես արագ գտնում են ցանկացած իշխանավորի շեմի ճամփան...
Կան մարդիկ, որոնք պահանջատեր են ցանկացած իշխանության օրոք, քննադատում են, հարցեր բարձրացնում, խնդիրներ առաջ քաշում, սխալները քննարկում։ Կարծում եմ, որ սա բնական է, առաջընթաց ապահովող գործոններից մեկն է, որից կարող է օգտվել ցանկացած խելացի իշխանություն։
Բայց կան մարդիկ, ովքեր ցանկացած իշխանության ժամանակ պաշտում են նրան, շնորհակալ են, երջանիկ այդ իշխանության գոյությամբ, սուր հոտառությամբ շան պես արագ գտնում են ցանկացած իշխանավորի շեմի ճամփան, նրա վարորդի եղբոր սանիկին ու կնոջ վարսավիրի հարևանին... Սա էլ է գուցե բնական, բայց տեղով վտանգ ցանկացած իշխանության համար, նմաններին առաջին պլան բերող ցանկացած իշխանություն ապահովում է լճացում ու հարցականի տակ դնում իր իսկ ապագան։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին