Ճապոնական սրճարանը մեծ թվով այցելուներ է ունենում թանկարժեք և ինքնատիպ պետքարանի շնորհիվ (տեսանյութ)
Ճապոնիայի Ակասի քաղաքում գտնվող Hipopo Papa սրճարանի այցելուներն ավելի շատ ժամանակ են անցկացնում հաստատության պետքարանում, քան սեղանի շուրջ նստած:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, պատճառը բնավ էլ վատ մարսողությունը կամ սնունդը չէ: Սրճարանը ճանաչվածություն է ձեռք բերել հենց պետքարանի շնորհիվ: Այն այնքան ինքնատիպ է, որ այնտեղ ցանկանում են հայտնվել նաև տղամարդիկ, և սրճարանի աշխատակիցները թույլատրում են մեկ ակնթարթ տեսնել այն, երբ այցելուները քիչ են լինում:
Պետքարանի պատերը թափանցիկ ապակուց են պատրաստված, իսկ սենյակի շրջակայքում տեղակայված է հսկայական ակվարիում, որտեղ էլ էկզոտիկ ձկնատեսակներ են բնակվում: Այնտեղ նույնիսկ կրիա կա: Այս վայրը 12 տարի շարունակ քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրն է համարվում:
Սենյակի նման հարդարանքը սրճարանին բավականին մեծ գումար է արժեցել` 200 000 ֆունտ ստերլինգ:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել