Ճնշման բացակայությունը դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան փոխվել է. Երվանդ Վարոսյան (տեսանյութ)
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո արդարադատության ոլորտում, մեկ բառով ասած, ոչինչ չի փոխվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով արդարադատության համակարգում սպասվող փոփոխություններին ու սպասումներին:
-Պարոն Վարոսյան, տարբեր միջոցառումներով նշվում է ՀՀ-ում իշխանափոխության մեկ ամյակը, և մեկ տարի առաջ արդարադատության ոլորտի տարբեր մասնագետներ, փաստաբաններ, հույս էին հայտնում նաև արդարադատության ոլորտում փոփոխությունների և հեղափոխության մասին: Ի՞նչ ունենք այսօր:
-Մեկ բառով՝ ոչինչ չունենք, իսկ մի քիչ ավելի երկար բացատրեմ, թե ինչու. քայլեր չեն ձեռնարկվել, որ ոլորտում փոփոխություններ լինեն: Դատաիրավական համակարգն իրենից ներկայացնում է օրենքներ, որոնք կարգավորում են այդ համակարգը, դրանք նույն մարմիններն են, որոնք առկա են այդ համակարգում, և դրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր որոշումներ են կայացնում:
Այս առումով որևէ օրենսդրական փոփոխություն չկա, չկան նաև այլ ոլորտներում հեղափոխական փոփոխություններ: Դատական համակարգի տեսակետից նույն Բարձրագույն խորհուրդն է, որը թանկարժեք ֆուրշետներ է կազմակերպում և շարունակում է նույն մեթոդներով ղեկավարել նույն դատական համակարգը, դատավորներն էլ նույն մարդիկ են:
-Մեկ տարին բավարա՞ր էր այդ փոփոխությունները կատարելու համար:
-Ոչ, մեկ տարին խիստ բավարար չէր, սակայն մեկ տարին բավարար էր, որ մենք տեսնեինք ճանապարհային քարտեզը, որպեսզի մեզ համար տեսանելի լիներ, թե 5-10 տարի անց ինչ է լինելու:
-ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունը դեռ չի հասել դատական համակարգ, միևնույն ժամանակ իշխանությունը հայտարարում է, որ դատական իշխանության նկատմամբ որևէ թելադրանք չկա, ինչպե՞ս հասկանալ սա:
-Այդ առումով կհամաձայնեմ Փաշինյանի հետ, բայց ճնշման բացակայությունը դեռ չի նշանակում, որ ինչ-որ բան փոխվել է, ընդամենը ճնշում չկա, չնայած ես կարծում եմ, որ ճնշումների մասին՝ կա, թե չկա, ճիշտ է խոսել մի 5-10 տարի հետո, ինչպես նախկինի մասին, այնպես էլ հիմա, բայց եթե անգամ չկա, այդ չկան դեռ ոչինչ չի նշանակում, ո՛չ, պիտի միջամտես, ոչ թե ապօրինի կերպով, այլ օրենքով, պիտի միջամտես դատական համակարգ ձևավորելով, այդ ժամանակ պետք է ապահովել նրա անկախությունը:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին