Որևէ «քաղաքացիականություն» կա՞ր ձեր «Քաղաքացու օրվա» տոնակատարությունում․ Ռուբեն Մելիքյան
Որևէ «քաղաքացիականություն» կա՞ր ձեր «Քաղաքացու օրվա» տոնակատարությունում։ «Քաղաքացիական արժեքներ» խթանվեցի՞ն։ Եթե՝ այո, ապա որո՞նք էին, ձեր պատկերացմամբ, այդ արժեքները և ինչպե՞ս խթանվեցին։ Այսօր՝ ապրիլի 28-ին, մեր երկրում «քաղաքացիականության» մակարդակը թեկուզ 0.01%-ով ավելի բա՞րձր է ապրիլի 26-ի համեմատ։ Այսպիսի հարցադրումներով ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Քաղաքացու օրվա նշանակությանն ու արդյունքին։
Գրառման ամբողջական տեքստը ստորեւ․
«Երեկ՝ ապրիլի 27-ին, ես որևէ գրառում չեմ կատարել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ՝ հարգելով այն մարդկանց, որոնք տոնում էին։
Իմ կարծիքն այս թվացյալ գովելի, բայց ըստ էության՝ խորապես խտրական տոնի վերաբերյալ բացասական է։ Իմ կարծիքով՝ այն «Քաղաքացու օր» չէ, այլ «Որոշակի հայացքներ ունեցող քաղաքացու» օր։ Այս գնահատականս առաջին հերթին բխում է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի պաշտոնական հիմնավորումից (այն մեկնաբանողական նշանակություն ունի), և ապագայում այս օրենքի իրավաչափությունը դեռ քննարկման առարկա դարձվելու է։
Այնուհանդերձ, գրառմանս բուն նպատակն այլ է. որևէ «քաղաքացիականություն» կա՞ր ձեր «Քաղաքացու օրվա» տոնակատարությունում։ «Քաղաքացիական արժեքներ» խթանվեցի՞ն։ Եթե՝ այո, ապա որո՞նք էին, ձեր պատկերացմամբ, այդ արժեքները և ինչպե՞ս խթանվեցին։ Այսօր՝ ապրիլի 28-ին, մեր երկրում «քաղաքացիականության» մակարդակը թեկուզ 0.01%-ով ավելի բա՞րձր է ապրիլի 26-ի համեմատ։
Թեկուզ սխալ հիմնավորմամբ, սխալ ուղերձներով օրենք ընդունելուց հետո դեռ հնարավոր էր Քաղաքացու օրը դարձնել համերաշխության օր։ Մինչդեռ դրա փոխարեն՝ այն հանրային գիտակցության մեջ թերևս կմնա որպես բացօթյա խորովածի օր»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին