Էթիկայի հանձնաժողով կա, թող պարզի, թե որտեղից Արգիշտի Քյարամյանին այդ գումարները. Սանասարյան
Արգիշտի Քյարամյանը բավականին պրոֆեսիոնալ է, իր գործի վարպետն է եւ ՊՎԾ-ում իր աշխատանքային առաջին օրվանից մեծ օգուտներ է տվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են-խմբ) Դավիթ Սանասարյանը:
Անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները, Սանասարյանն ասաց. «Մարդը բացատրեց իր ֆինանսական միջոցների մասին: Կարող եմ ասել՝ առաջին օրը մի քիչ լավ չբացատրեց կամ չուզեցավ բացատրի՝ հաշվի առնելով, որ դա ձեռք է բերել մինչեւ որեւէ պետական աշխատանք ունենալը: Էթիկայի հանձնաժողով կա, թող հետաքննություն անեն, թող պարզեն, թե որտեղից իրեն այդ գումարները: Մարդն ասում է, որ երբ քննիչ է աշխատել, առաջին օրվանից այդ գումարների մեծ մասն ունեցել է: Դրա վրա հումորներ անելը լավ է, եկեք ես էլ ուրախանամ, բոլոր քեռիներին շնորհակալություն հայտնեմ, բայց դա չի կարեւորը: Մարդը լուրջ գործով է զբաղված եւ վստահ եմ, որ ավելի լուրջ գործերով է զբաղվելու»:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին