Դատարանը մի քանի օր սպասեց, որ ասեին՝ պետք է կալանավորել. «Սպայկա»–ի տնօրենը՝ կալանավորվելուց հետո
Ինձ չի թվում, որ արդարություն կա, միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կալանավորումից րոպեներ անց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը։
Հարցին, արդյոք իր համար սպասելի՞ էր դատարանի որոշումը, եւ արդյոք որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, Դավիթ Ղազարյանը պատասխանեց.
«Քանի որ քննիչն ի սկզբանե նման կարգի որոշում էր կայացրել, ես սրան սպասում էի, որովհետեւ քննարկում ա եղել, քննիչը չէր կարող մենակով նման որոշում կայացնել, ես սպասում էի, որ սենց ա լինելու»։
Ղազարյանը հայտարարեց, որ դատարանը ուրբաթ օրը չհրապարակեց որոշումը, քանի որ սպասում էր համապատասխան արձագանքի.
«Երբ ուրբաթ օրը ոորոշվեց հետաձգվել մի քանի օրով, դա ուղղակի պաուզա էր, որ դատարանը արձագանք ստանար, որ այո՝ պետք ա կալանավորվի»,–ասաց նա։
Տնօրենը նկատեց, որ պետությունն իր հետ հարցերը լուծում է կալանավորման եղանակով։
«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չի, մարդը ասում ա՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք ենք՝ վճարումն ենք. միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել, էսի աբսուրդ ա»,–ասաց նա։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:


















































100 միլիոն դոլարի ներդրումները չեղարկվել են, «Սպայկայում» կրճատումներ են սկսվել
«Սպայկա»–ի տնօրենը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանների բողոքը
Եթե «Սպայկա» ընկերությունը որոշի սաբոտաժի գնալ, իրոք խնդիրներ կարող են առաջանալ
«Սպայկա»-ի աշխատակիցները պահանջում են վարչապետի հետ հանդիպում (Տեսանյութ)
«Սպայկա»–ի աշխատակիցների և ոստիկանների միջև քաշքշուկից հետո քաղաքացի է տարվել ոստիկանություն
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ