Տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկումը կառավարությունում (Տեսանյութ)
«Հարց 37-ին ենք անցնում՝ տարվա թիվ 1 սկանդալային հարցի քննարկմանը»,- Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների ուշադրությանն այսպես ներկայացրեց ամենավիճարկելի՝ ՊԵԿ պարգևատրումների մասին հարցը:
Ըստ որոշման նախագծի՝ ՊԵԿ-ն առաջարկում է սահմանել պարգևատրումների ֆոնդ ոլորտի աշխատակիցների համար, որոնցից արտահոսքի մտավախություն ունեն: Նիկոլ Փաշինյանը, մինչ Դավիթ Անանյանին ձայն տալը, ասաց.
«Ես հարկ համարեցի, որ այս թեման հրապարակային և ամբողջական քննարկենք, խոսքը վերաբերում է ՊԵԿ պարգևատրման հիմնադրամի հետ կապված հարցերն: Տեղյակ եք, ինչ մեծ հանրային քննարկում եղավ, ես շատ կարևոր եմ համարում այդ քննարկումը, որովհետև դա վերաբերում է պետական ծառայոթյան մասին մեր պատկերացումներին»:
Կառավարության ղեկավարը խոսեց նախ` ՊԵԿ կողմից իրականացված աշխատանքների ու դրանց արդյունքների մասին. անցած տարվա պետբյուջեի արդյունքների 11.4 մլրդ դրամով ՊԵԿ-ը գերակատարել է հարկային եկամուտների պլանը, դա առաջին եռամսյակում տարվա համար նախատեսված պահուստային ֆոնդը գերազանցող գումար է:
«2 մլրդ-ով ավելի ենք հավաքել պահուստային ֆոնդից, ՊԵԿ-ը պարտավորվել է, որ այս տարվա պետբյուջեի եկամուտները 40 մլրդ դրամով գերակատարվելու են, ինչը հնարավորություն է տալիս հուլիսի մեկից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը և սեպտեմբերի 1-ից` ուսուցիչների աշխատավարձերը»:
Շեշտեց, որ 2018-ը լարված է եղել ՊԵԿ-ի համար:
«2018թ. հարկային հավաքագրումների առումով բարդ տարի է եղել, և մենք շատ լարված ենք եղել, հասկանալի է, թե ինչ միջավայրում ենք գտնվում քաղաքական այդպիսի փոփոխություններից հետո: Հակահեղափոխական դավադրության կարևոր նպատակակետրեց մեկն այն, որ կառավարությունը չկարողանա ապահովել հարկային հավաքագրումներ, ինչից շղթայական աշխատացվարձեր նպաստներ, թոշակները չկարողանան ստանալ, լարված աշխատանք ենք ունեցել ՊԵԿ հետ, որը տեսանելի չի եղել, ուրախ եմ, որ այս տարի կարողանում ենք այն խնդիրը, որն առաջին կառավարության նիստում դրել էի ՊԵԿ առաջ, գերակատարել հարկային հավաքագրումները` առանց բիզնեսի նկատմամբ ռեպրեսիվ և ճնշող գործողությունների, նպատակին այսօր հասնում ենք»,- վստահեցրեց վարչապետը:
Դավիթ Անանյանը ներկայացրեց.
«ՊԵԿ արտաբյուջեին աջակցություն, եկամտային մասն ավելացնել և ուղղել պարգևատրումներ հոդվածին, ծախսերի վերաբաշխում ենք իրականացնում: Տարեսկզբի ազատ միջոցներ ունենք, որոնց հաշվին արտաբյուջեի եկամուտների մասն ավելացնում ենք, նույնչափ` ծախսերը: Սռաջին և միակ անգամն է, որ ազատ միջոցը մուտքագրվում է որպես եկամուտ ու այլ ծախսերի չի հանգեցնում»,- ասաց նա:


















































Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ