Հրապարակվել են Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության թեկնածուներն առաջատար են Անկարայում և Ստամբուլում ընթացող քաղաքապետի ընտրություններին, սակայն դիրքերը զիջում են Իզմիրում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին վկայում են քվեարկության նախնական արդյունքները:
Քվեաթերթիկների 31 տոկոսի հաշվարկման արդյունքում` Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում իշխող կուսակցության թեկնածուն, որը նախագահ Էրդողանի մտերիմ աջակից, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն է, հավաքել է ձայների 51.6 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցն ընդդիմադիր «Ժողովրդական միություն» կուսակցությունից՝ Էքրեմ Իմամօղլուն, ստացել է 45.8 տոկոս ձայն:
Անկարայում քվեաթերթիկների 26 տոկոսի հաշվարկի արդյունքներով` 50.6 տոկոս ձայն է ստացել իշխող կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Օզհասեկին, իսկ հիմնական ընդդիմադիր թեկնածու Մանսուր Յավաշը՝ 46.2 տոկոս:
Իզմիրում իշխող կուսակցության թեկնածու, էկոնոմիկայի նախկին նախարար Նիհաթ Զեյբեքչին դեռևս պարտվում է ընդդիմադիր թեկնածու Թունչ Սոյերին, որը 58.4 տոկոս ձայն է ստացել՝ Զեյբեքչիի 37.3-ի դիմաց:
Ընդյանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններում հաղթում են «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկածուները՝ 24.4 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով ստանալով 48.1 տոկոս ձայն: Հիմնական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը ստացել է 29.4 տոկոս ձայն:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ